Նեյմարը հրաժարվել է սեղմել մրցակցի ձեռքը (տեսանյութ)
ՍպորտՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Սելտիկ»-ի դեմ խաղից հետո հրաժարվել է սեղմել մրցակցի ֆուտբոլիստ Էնտոնի Ռալստոնի ձեռքը:
Խաղի առաջին 20 րոպեների ընթացքում Ռալստոնը երկու անգամ խախտել է կանոնները Նեյմարի դեմ պայքարում, ինչի համար դեղին քարտ է ստացել:
Խաղից հետո ֆուտբոլիստը ցանկացել է շնորհակալություն հայտնել բրազիլացուն, սակայն վերջինս հրաժարվել է նրա ձեռքը սեղմել:
Նշենք, որ փարիզյան ակումբն այդ խաղում հաղթել է 5:0 հաշվով:
Տեսանյութը՝ այստեղ: