Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում է
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի դասական երկրորդ պարտիայում Արոնյանը մրցում էր Դանիլ Դուբովի հետ` այս անգամ արդեն սպիտակ խաղաքարերով:
Պարտիայի 97-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել։
Հայ գրոսմայստերը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը:
Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը և 22-ը: