Մեսսին մոտ է «Բարսելոնա»-ի հետ պայմանագրի երկարաձգմանը
ՍպորտԿատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է «կապտանռնագույնների» հետ պայմանագրի երկարաձգմանը:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Մեսսին և «Բարսելոնա»-ն դեռևս ամռանը համաձայնության էին եկել: Նախնական տեղեկությունների համաձայն, նոր պայմանագիրը ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2021 թվականը:
Կատալոնական «Բարսելոնա»-ն հուլիսի հայտարարել էր Մեսսիի հետ նոր պայմանագրի կնքման մասին, բայց արգենտինացին մինչ օրս չի ստորագրել պայմանագիրը: