Վերնիսաժի հարակից տարածքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձանց ինքնությունը ճշտվել է
ՀասարակությունԱյսօր Վերնիսաժի հարակից տարածքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձանց ինքնությունը ոստիկաններին հայտնի է։ Վերջիններս որոնվում են։
ԼՈւՐԵՐ․com-ի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ասացին, որ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:
Փոխանցեցին նաև՝ ողջ հանրապետությունով որոնողական աշխատանքներ են ընթանում։