Սովորական կենցաղային կամ այլ հարցերի հետ կապված վեճեր են, որ կարող է ցանկացած երկրում տեղի ունենալ. Ռուստամյանը՝ Վերնիսաժի դեպքի մասին
ՀասարակությունԱզգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձել է սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում մահվան ելքով կրակոցների միջադեպին: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Արմեն Ռուստամյանը, մեկնաբանելով տեղի ունեցած միջադեպը, չհամաձայնեց դիտարկման հետ, թե Հայաստանում կրիմինալը իր գագաթնակետին է հասել:
«Այդպիսի երևույթներ միշտ էլ տեղի են ունենում, սակայն չեմ կարծում, որ համատարած կրիմինալիզացիայի մասին է խոսքը գնում: Սովորական կենցաղային կամ այլ հարցերի հետ կապված վեճեր են, որ կարող է ցանկացած երկրում տեղի ունենալ»,- ընդգծեց Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ կարևոր է, որպեսզի իրավապահ մարմինները ժամանակին արձագանքեն և կարողանան հնարավորինս կանխել նման զարգացումները: