«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ձեռք է բերել 15-ամյա կիսապաշտպանի
Սպորտ«Քովենթրի»-ի 15-ամյա կիսապաշտպան Չարլի Մաքքենը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ակադեմիա:
Ֆուտբոլիստը ամռանն իր նորամուտն է նշել Անգլիայի՝ մինչև 16 տարեկանների հավաքականում:
Մաքքենի տրանսֆերային արժեքը չի հրապարակվում, սակայն «Քովենթրի»-ի ղեկավար Ռիչարդ Սթիվենսը նշել է, որ ֆուտբոլիստին բաց թողնելու պատճառը գումարը չի եղել: