Թիլերսոնը մեղադրել է Ռուսաստանին
ՌուսաստանԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մեղադրել է Ռուսաստանին ժողովրդավար հարևանների գործերին միջամտելու մեջ։
«Այնպիսի երկրները, ինչպիսին է Ռուսաստանը, սպառնում են իրենց ժողովրդավար հարևաններին, հարձակվում ժողովրդավարության հիմքի վրա՝ միջամտելով ազատ և ժողովրդավար ընտրություններին։ Մենք աջակցում ենք մեր ժողովրդավար գործընկերներին։ Մենք աշխատում ենք միասին՝ պահպանելու ժողովրդավարությունն ապագայում միջատությունից»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Պետդեպում։
ԱՄՆ Կոնգրեսում ներկայում հետաքննություն է անցկացվում ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանում ենթադրյալ միջամտության վերաբերյալ