Ոչ ոք չի կարող համեմատվել Մեսսիի հետ. Գվարդիոլա
Սպորտ«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ հիմա վաղ է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլյան Մբապեին համեմատել «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի հետ:
«Ոչ ոք չի կարող համեմատվել Մեսսիի հետ: Նա մրցաշրջանում խփում է 60-70 գոլ, աչքի է ընկնում կարևոր խաղերում: Խաղում է ամեն երեք օրը մեկ և երբեք վնասվածք չի ստանում:
Մբապեն միգուցե հասնի այդ մակարդակին: Նա հիանալի խաղացող է: Բայց եկեք տեսնենք, թե ինչպիսին կլինի նրա կարիերան»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է AFP-ն: