Նեյմարը ՊՍԺ-ում յուրաքանչյուր խաղի համար ստանում է մոտ 1 միլիոն դոլար
ՍպորտԲրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը փարիզյան ակումբի յուրաքանչյուր խաղի համար ստանում է մոտ 1 միլիոն դոլար: Այս մասին գրում է futbuzz կայք:
Նեյմարը ՊՍԺ-ում տարեկան ստանում է 54 միլիոն դոլար, ինչը նշանակում է, որ բրազիլացին յուրաքանչյուր խաղի համար ստանում է մոտ 1 միլիոն:
Այս ցուցանիշով Նեյմարը դառնում է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` գերազանցելով անգամ Կառլոս Տևեսին, ով չինական «Շանհայ Շենուա»-ում ստանում է տարեկան 42 միլիոն դոլար: