Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանցի հատվածում շարունակում է փակ մնալ։ Մարդիկ արդեն մի քանի օր է՝ գիշերում են այստեղ: Այստեղ է նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ով արդեն քանի գիշեր անցկացնում է գյուղացիների հետ ճանապարհի վրա: Ճանապարհը փակած բնակիչները պնդում են, որ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարեւանությամբ:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ։ «Այսօր՝ Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին։ Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը և հիշում այն տրավման, որը շատերը շարունակում են կրել։ Քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային հանրության անդամներին՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական և ողբերգական իրողությունը:...
Արվեստի գործիչներից մի շարք հայտնիներ՝ հաղորդավար Էրիկ Անթառանյանը, նկարիչ և քանդակագործ Նուռը (Արման Դավթյան), դիզայներ Արամ Նիկոլյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո), սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը և դերասան Հայկ Պետրոսյանը միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժմանը: Նրանք արվեստագետներին կոչ են անում միանալ համաժողովրդական շարժում ձեւավորելու ազգային պահանջին, քանի որ վտանգված է հայրենիքը, հետևաբար պետք է համախմբվել և միասնական գործել: Նշենք, որ մի քանի օր է ինչ տավուշցիները, Եր...
Երեկ երեկոյան Տավուշում իրավիճակը լարվել էր: Ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ովքեր արդեն 4-րդ օրն է բողոքում են Նիկոլ Փաշինյանի միակողմանի զիջումների դեմ։ Բերման են ենթարկվել մի խումբ քաղաքացիներ, իսկ բերման ենթարկելու ընթացքում ինչպես երևում է տեսանյութերից՝ կիրառվել է անհամաչափ ուժ: Առանձնահատուկ դաժանությամբ աչքի էր ընկել Տավուշում հայտնված Լոռու մարզի ոստիկանության վարչության պետ Արթուր Զաքարյանը, ով ըստ տելեգրամ ալիքներում տարածված տեղեկատվության կարիերային թռիչք է ունեցել հենց...
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին․ «Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ»,- ասել է նա՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության հետ կապված հայտարարություններին։