Պարտավոր չեմ ամեն անգամ մեկնաբանել ինչ-որ հիմարություն. Լևանդովսկին՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին
ՍպորտՄյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու լուրերը:
«Պարտավոր չեմ ամեն անգամ մեկնաբանել ինչ-որ հիմարություն: Իրականությունն այն է, որ ես ոչինչ չունեմ ասելու այդ հիմարության մասին»,- Լևանդովսկիի խոսքը մեջբերում է football-espana-ն:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ հարձակվողը ցանկանում է լքել գերմանական ակումբը և միանալ Զիդանի թիմին:
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մյունխենյան թիմի հետ ուժի մեջ է մինչև 2021թ.-ի ամառը: