Ռիո Ֆերդինանդը կդառնա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ
Спорт«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը կդառնա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ աղմկահարույց հայտարարություն է անելու:
The Telegraph-ը գրում է, որ ֆուտբոլիստը հայտարարելու է բռնցքամարտիկի կարիերան սկսելու մասին:
Այս տարվա հունվարին Ֆերդինանդը տեսանյութ է հրապարակել բռնցքամարտի մարզումներից և կատակել՝ մարտի հրավիրելով Էնտոնի Ջոշուաին, Դավիդ Հեյին և Տոնի Բելյուին: