Հավատում եմ, որ մի օր Ռունին կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ». Մոուրինյու
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հույս է հայտնել, որ Ուեյն Ռունին կրկին կվերադառնա թիմ:
Հիշեցնենք, որ Ռունին վերջերս է մանչեսթերյան թիմից տեղափոխվել «Էվերթոն»:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ուեյն Ռունիի համար տուն է: Հավատում եմ, որ նա մի օր կվերադառնա տուն:
Երկրպագուների ջերմ ընդունելությունը ինձ չզարմացրեց: Դա բնորոշ է անգլիացի երկրպագուներին ու մեծ ակումբներին: Հատկապես, որ ֆուտբոլիստը կարևոր դեր է ունենում ակումբում և նրա կարևոր մասն է կազմում»,-ասել է Մոուրինյուն՝ Անգլիայի առաջնության շրջանակներում «Էվերթոն»-ի դեմ խաղից հետո:
Հիշեցնենք, որ մանչեսթերյան ակումբը հաղթել է 4:0 հաշվով: