Կողակից չունեմ, երեխայի չեմ սպասում. Արմենուհի Հովսեփյանը հերքում է իր հղիության մասին լուրերը
ԱյլNewspress.am կայքի սեփականատեր Արմենուհի Հովսեփյանը (Արիաննա Հովսեփյան), մեկնաբանելով իր մասին տարածված լուրերը, Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Քիչ առաջ կարդացի իմ հղության մասին լուրը: Անկեղծ ասած՝ շատ ուրախ եմ, որ հանրությանն այդչափ հետաքրքիր եմ, որ նույնիսկ իմ անձնականն են ի ցույց դնում, բայց նաև խորհուրդ եմ տալիս ինձնով հետաքրքրվողներին՝ ինչ-որ բան գրելիս գոնե իրականությունը ներկայացրեք: Ի լուր բոլորի՝ հայտարարում եմ, որ կողակից չունեմ, առավելևս՝ երեխայի չեմ սպասում…. Իսկ նման սուտ տարածելիս գոնե զգուշացրեք, որ ամսում եմ ծննդաբերելու, որ պատրաստվեմ…»: