Հայ գեղասահորդները կմասնակցեն գերմանական վարկանիշային մրցաշարին
ՍպորտՀայաստանի գեղասահքի հավաքականի անդամները կմասնակցեն Գերմանիայում կայանալիք միջազգային մրցաշարին, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:
«Nebelhorn Trophy 2017» միջազգային մրցաշարին կմասնակցեն մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը: Իսկ պարային զույգերի մեջ կմրցի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը:
Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 28-ին և կեզրափակվի 30-ին:
Լուսանկարը` ՀԱՕԿ-ի