ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան 

2 տարբերակ չկա...

Վերլուծական
Կարեն Կարապետյանի մոտ մեկ տարվա ընթացքում այդպես էլ չստացվեց դուրս գալ Գազպրոմի մենջերի իմջից: Գուցե դա է նաև պատճառներից մեկը, որ Կարապետյանը չհաջողեց նաև ի նպաստ Հայաստանի բազմավեկտոր տնտեսական քաղաքականություն կառուցելու գործում: Մեկ տարվա ընթացքում նրա արտասահմանյան այցերը սահմանափակվեցին ԵԱՏՄ շրջանակներում, արդյունքում՝ ներդրումներ կամ նախագծեր՝ արևմտյան կապիտալի ներգրավմամբ, այդպես էլ չկան: Հատկանշական է նաև, որ Կարեն Կարապետյանը, գնահատելով կառավարության մեկ տարվա գործունեությունը, հայտարարել է, որ Հայաստանի տնտեսության աճն առաջինն է ԵՏՄ-ում, տարածաշրջանում և ԱՊՀ-ում: Լրագրողների դիտարկմանը, թե ինչո՞ւ մարդիկ դա իրենց մաշկի վրա չեն զգում, Կարեն Կարապետյանը հակադարձել է. «Ձեր մաշկը մի զգացողություն ունի, մեկ ուրիշինը՝ այլ, ո՞նց ենք տարբերելու: Այդ իսկ պատճառով, հարգելի՛ լրագրողներ, ամբողջ աշխարհն ընդունել է հայտանիշների համակարգ, որով գնահատվում է կառավարության աշխատանքը: Մենք այս մեկ ամիսն սկսել ենք հաշվետվություններ տալը և ձեզ նույնպես տալիս ենք: Ընթացիկ մեր ցուցանիշները լավագույնն են ԵՏՄ-ում, տարածաշրջանում ու ԱՊՀ-ում:
 
Իհարկե, վարչապետը և մեր պաշտոնյաները լուրջ խնդիր ունեն սեփական մաշկի վրա զգալու այն ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, որին բախվել է այսօր Հայաստանում բնակվող հայը: Նրանք իրենց մաշկի վրա դա չեն զգում. մաշկերը իրոք տարբեր են: Գուցե գեղեցիկ թվեր նկարելը և հանրությանը դրանք հրամցնելը հոգևոր բավարարություն է տալիս կառավարությանը, բայց թվերով, այն էլ նկարած՝ հասարակությանը չես կերակրի: Կարեն Կարապետյանը, իր մաշկով հանդերձ, կտրված է իրականությունից, հակառակ պարագայում՝ նա կիմանար, որ մենք չունենք առաջատար դիրքեր ոչ՛ տարածաշրջանում, ոչ՛ ԵՏՄ-ում, ոչ՛ էլ ԱՊՀ-ում:
 
Վրաստանին զիջում ենք բոլոր առումներով, բացի ինովացիաների եւ տեխնոլոգիական պատրաստվածության ցուցանիշներից։ Հարկային բեռն այնտեղ անհամեմատ ցածր է, կոռուպցիայի մասին, կարծում ենք, արդեն այնքան է խոսվել, որ ոչ մի նոր բան չենք կարող ասել։ Շատ վառ արտահայտված տարբերությամբ՝ Վրաստանին զիջում ենք նաեւ ներդրողների պաշտպանվածության ցուցանիշով։ Մրցակցությանը չենք դիմանում նաեւ դրամավարկային ազատության, առեւտրի ազատականության կամ անձնական ազատությունների առումներով։ Իհարկե, Վրաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն դեռ ավելի ցածր է, քան Հայաստանում, սակայն կասկած չկա, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում նրանք առաջ կանցնեն նաեւ այդ ցուցանիշով։ Ադրբեջանին թեեւ գերազանցում ենք որոշ ցուցանիշներով, սակայն ընդհանուր առմամբ՝ այնտեղ բիզնեսով զբաղվելը համարվում է ավելի դյուրին, քան Հայաստանում։ Նրանք մեզ զիջում են կոռուպցիայի եւ անձնական ազատությունների ցուցանիշով, սակայն, օրինակ, ներդրողներն ավելի պաշտպանված են, քան Հայաստանում։ Կամ՝ մինչ մենք խոսում ենք ինովացիոն տնտեսության մասին՝ հեգնանքով ակնարկելով, որ հարեւան երկիրը հույսը դրել է նավթ ծախելու վրա, նրանք ավելի արագ են շարժվում այդ ուղղությամբ։
 
Կարեն Կարապետյանն իր մաշկի վրա թերևս չի զգում, որ հարկերն ու կոռուպցիան այնքան են ճնշում գործարարներին, որ բիզնեսով զբաղվելը Հայաստանում յուրատեսակ հերոսություն է։ Անվերջ կարելի է խոսել տնտեսական զարգացման, երկրի ներուժի, ՏՏ և ՓՄՁ ոլորտների զարգացման մասին: Այն, որ իշխանության ներկայացուցիչները ճարտար խոսել գիտեն, գաղտնիք չէ, բայց այդպես խոսել շատերը գիտեն, օրինակ՝ ընդդիմությունը ճարտասանության մեջ ոչնչով չի զիջում: Ինչպես ասում են, որքան էլ ասես «տնտեսական զարգացում», դրանից տնտեսությունը չի զարգանա։ Հնարավոր չէ և՛ տնտեսություն զարգացնել, և՛ բավարարել Սերժ Սարգսյանի կամ երկրում վխտող օլիգարխների ախորժակը։ Երկիրը թալանելով, տնտեսությունը չի զարգանա։ Պետք է ընտրել՝ կա՛մ տնտեսական զարգացում, կա՛մ թալան։ Կյանքը և ԱՎԾ-ի թվերը ցույց են տալիս, որ իշխանություններն ընտրել են թալանը։
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվելԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը Սիամական երկվորյակն ամուսնացել է բանակի վետերանի հետ (լուսանկարներ)ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)
Ամենադիտված