Հայաստանի ընտրանին ունի եվրոպական առաջնություններում հանդես եկող 5-6 ֆուտբոլիստ. Բորոդյուկ
ՍպորտՂազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է վստահել թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկին:
Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Նշենք, որ ռուսաստանցի մասնագետի գլխավորությամբ թիմը հինգ պարտություն է կրել:
Թիմը Աշխարհի 2018թ-ի ընտրական փուլում Е խմբում 2 միավորով զբաղեցնում է վերջին տեղը:
«Տղաները ուրախությամբ են միանում հավաքականին: Տխրեցնում է այն փաստը, որ արագ տեմպով չենք կարողանում խաղալ: Տղանրին պակասում է ինքնավստահությունը: Կցանկանայի նշել, որ մեքն ունենք միջազգային փորձ ունեցող ֆուտբոլիստների կարիք: Նույն՝ Հայաստանի հավաքականը ունի եվրոպական առաջնություններում հանդես եկող 5-6 ֆուտբոլիստ»,- նշել է մարզիչը։