«Մանչեսթեր Յունայթեդ»-ի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)
ՍպորտԱնգլիայի լիգայի գավաթի խաղարկության 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տնային խաղում 4:1 հաշվով հաղթեց «Բարտոն»-ին:
Մանչեսթերյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը (5', 17'), մեկական անգամ էլ աչքի ընկան Լինգարդն (36') ու Մարսիալը (60'):
Հյուրերի միակ գոլը խաղավարտին խփեց Դայերը:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին: