«Ժողովուրդ». Եզդիները պահանջում են դպրոցում ուսուցանել եզդերեն
Հայկական Մամուլ«Ժողովուրդը» գրում է.
«Մեզ են դիմել Ջրաշենի թիվ 107 դպրոցի եզդի սաների ծնողները: Նրանք պահանջում են, որ եզդերենը մտնի դպրոցի ուսումնական պլան, եւ իրենց երեխաներին դասավանդեն նաեւ իրենց մայրենի լեզուն: «Մենք պահանջում ենք, որ մեկ ժամ հատկացնեն՝ մեր մայրենի լեզուն 29 եզդի աշակերտներին սովորեցնելու համար: Դպրոցի տնօրենը կողմ է մեր առաջարկին, ինքը ցանկանում է, որ մեկ ժամ երեխաները սովորեն մեր մայրենի լեզուն: Բայց, չգիտես թե ինչու, չի ստացվում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խնդիրը ներկայացրեց ծնողներից մեկը` Բադրը: Ապա տեղեկացրեց, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում իրենք դասադուլ կանցկացնեն: «Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցեց նաեւ դպրոցի տնօրեն Աննա Աբելյանի հետ, ով անմիջապես հայտարարեց, որ այդ հարցը դպրոցի տնօրինությունը չի կարող որոշել...
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: