Հնարավոր է անգլիական ֆուտբոլն ավելի լավը դառնա առանց Անգլիայի լիգայի գավաթի. Մոուրինյու
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Բարտոն»-ի (4:1) նկատմամբ հաղթանակից հետո նշել է, որ այս մրցաշարը կարող էր և չլինել:
«Եթե հարցնեք, կարո՞ղ է արդյոք անգլիական ֆուտբոլը ապրել և նույնիսկ ավելի լավը դառնալ առանց այս մրցաշարի, ես կպատասխանեմ, որ հնարավոր է:
Այդ դեպքում մենք հավանաբար ավելի շատ ուժ կունենանք եվրոպական խաղերի համար:
Յուրաքանչյուր պաշտոնական մրցաշարը կարևոր է ինչպես ինձ, այնպես էլ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար: Պետք է հարգենք մրցաշարը նրա հովանավորներին, մրցակիցներին և մեզանից շատերը մեծ ջանքեր են ներդնում՝ հաղթելու համար»,-պորտուգալացու խոսքը մեջբերում է BBC-ն: