00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Սամբոյի աշխարհի առաջնությունում հայ պատանիներն ութ մեդալ են նվաճելWi-Fi-ն ամբողջ աշխարհում հայտնվել Է սպառնալիքի տակՀայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունումԳևորգ Ղազարյանը մարզվել է առանձին ծրագրովԻրաքում նույնիսկ քիրքուքյան նավթն էլ անցել է իրանական վերահսկողության տակ Կամո Հովհաննիսյանը՝ հաղթական գոլի հեղինակ (տեսանյութ)Հայաստան Մ-17 հավաքականը պարտվել է ԹուրքիայինԱնցած երեք օրերին հանրապետություն ՃՏՊ-ներից տուժել է 38 մարդ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը (տեսանյութ) Շիրակի պետհամալսարանի ռեկտորի հերթական դեմագոգիան կամ շուտասելուկը

Ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է. Սերժ Սարգսյան

 Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության Նախագահն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

 

***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ
 

Արցախի Հանրապետության նախագահ, պարո՛ն Բակո Սահակյան,

Ձե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ,

Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,

Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, պարո՛ն Արկադի Ղուկասյան,

Հարգարժա՛ն հյուրեր,

Սիրելի՛ հայենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: 

Այսօր մեծ տոն է, թերևս՝ հայության համար ամենամեծ տոնը:
Հայոց անկախ պետականության վերականգնումը իրականացումն էր մեր վաղեմի երազանքի: Նաև պսակն էր այն տևական ու հերոսական պայքարի, որ մղել էին հայորդիների բազում սերունդներ:

Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ իր աչքերով տեսավ այդ մեծագույն օրը: Այդ օրվանից անցել է 26 տարի, որ քիչ ժամանակ չէ:

Ժամանակն ընդհանրապես աշխատում է նրա օգտին, ով արդյունավետ է օգտագործում այդ ժամանակը: Այս ընթացքում արվել է շատ բան, բայց պետք է խոստովանել, որ մենք միշտ չէ, որ առավելագույն արդյունավետությամբ ենք օգտագործել անցած 26 տարիները: 

Համոզված եմ, որ կարելի էր անել ավելին: Բայց մեր ընթացքը եղել է ճիշտ ուղղությամբ: Այսօր էլ մենք ճիշտ ուղու վրա ենք: 

Ավելին, պիտի փորձենք hետ բերել բաց թողածը: Պիտի դա անենք մեր ուժերի նկատմամբ ունեցած մեծ հավատով և լավատեսությամբ:
Հոռետեսները երբեք որևէ գործ չեն արել ո՛չ մարդկության, ո՛չ իրենց ժողովրդի համար: Աշխարհի բոլոր մեծագործություններն արել են լավատեսները: Արել են նրանք, ովքեր հավատացել են մարդուն, հավատացել են իրենց երկրի ու ժողովրդի և ընդհանրապես մարդկության ապագային:

Լավատեսությունը իրականությունից կտրված լինելու և փուչ երազանքների մեջ չէ: Լավատեսությունն իրականությունը փոխելու վճռականության մասին է: Իրականությունն ավելի լավը դարձնելու ծրագրերի, նպատակների և իղձերի մասին է: 

Այո՛, մենք ունենք ծրագրեր, նպատակներ և իղձեր, և դրանք կյանքի կոչելը ներկա սերնդի պատմական պարտավորությունն է: Չեմ կասկածում, որ մենք դա անելու ենք:

Ես լավատես եմ: Ես հավատում եմ մարդուն, հավատում եմ մեր ժողովրդի հավաքական ունակությանը, մեր երկրի և ողջ մարդկության ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագային: 

Այո՛, այսօր ողջ աշխարհում իսկապես մեծ է լարվածությունը, բազմաթիվ և լուրջ են մարտահրավերները գրեթե բոլորի, այդ թվում և՝ մեզ համար: Բայց խնդիրները լուծելու համար են, այլ ոչ թե՝ հուսահատության առիթ:
Մեր աչքի առաջ կրոններ են ծագել ու անհետացել, կայսրություններ են բարձրացել ու կործանվել, հին ազգեր են վերացել ու նոր ազգեր են ձևավորվել, բայց աշխարհը դրանից չի կործանվել, իսկ մենք էլ շարունակում ենք մեր ճանապարհը:

Այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի օրը, մենք լավատեսորեն արձանագրում ենք հետևյալը.
Առաջին. Հայաստանի ժողովուրդը շարունակում է իր երթը՝ հենվելով իր պատմական, մշակութային ու լայն առումով՝ քաղաքակրթական ժառանգության վրա, շարունակելով հավատարիմ մնալ ազատության և մարդասիրության գաղափարներին:

Երկրորդ. Հայաստանի ժողովուրդը շարունակում է իր երթը՝ ունենալով բարեկամներ, դաշնակիցներ և գործընկերներ:

Երրորդ. Հայաստանի ժողովուրդը շարունակում է աշխատել իր պաշտպանունակության և բարեկեցության բարձրացման ուղղությամբ՝ հստակ գիտակցելով, որ անկախությունը նախ և առաջ ի՛ր պատասխանատվությունն է:

Չորրորդ. Հայաստանի ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է օրինական և ժողովրդավարական ճանապարհով: Նա օրինապահ է ու ազատատենչ և չի հանդուրժելու որևէ իշխանություն, որ ինքը չի ձևավորել:

Այս չորս նախադրյալները կարևորագույն հիմք են վաղվա հաջողությունների:

Վաղվա Հայաստանը աշխարհին ներկայանալու է որպես արագ զարգացող երկիր, որպես տեղեկատվական հասարակություն՝ զինված առաջադեմ տեխնոլոգիաներով: Աշխարհում այսօր տեղի ունեցող գիտատեխնիկական նոր հեղափոխությունը հայ ժողովրդի դաշնակիցն է: Մեր այդ հզոր դաշնակիցը փոխում է և դեռ փոխելու է գրեթե բոլոր պատկերացումները ռեսուրսների մասին, լինեն դրանք բնական, մարդկային, ֆինանսական և այլ: Նոր տեխնոլոգիաները մարդկանց և ժողովուրդներին հնարավորություն են տալիս համեստ ռեսուրսներով հասնել անհամեմատ մեծ արդյունքների: Սա ճակատագրի նվեր է համեստ ռեսուրսներով Հայաստանի համար, և մենք իրավունք չունենք չօգտագործելու պատմական այս հնարավորությունը: 

Այն հատվածներում, որտեղ դեռ պատրաստ չենք, պետք է կրթվենք, սովորենք և աճենք, շարժվենք առաջանցիկ տեմպերով: Մեր նպատակը հստակ է՝ տնտեսության և հասարակական կյանքի բոլոր ոլորտները պետք է քայլեն հաջողություն արձանագրած երկրների ճանապարհով:
Սակայն պետք չէ ակնկալել, որ տնտեսության զարգացումն ինքնըստինքյան լուծելու է մեր բոլոր հիմնախնդիրները: Ժամանակակից աշխարհում կտրուկ մեծացել են միգրացիոն հոսքերը: Ես այս հարցին անդրադարձել եմ նաև օրերս կայացած Հայաստան-սփյուռք համաժողովի ժամանակ: Այդ հոսքերի պատճառները շատ են և բազմապիսի: Մենք իսկապես ցավագին ենք ընդունում բնակչության արտահոսքի փաստը և ճիշտ ենք անում: 

Մեր պարագայում սա ազգային անվտանգության հարց է: Մենք խնդիր ենք դրել Հայաստանի բնակչության թիվը մեծացնելու, հասցնելու մինչև 4 միլիոնի: Լուրջ միջոցառումներ են նախատեսվում և՛ բնակչության բնական աճն ավելացնելու, և՛ ներգաղթ կազմակերպելու ուղղությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անվտանգության հարցը թիվ մեկ հարցն է ցանկացած երկրի համար: Յուրաքանչյուրն այդ հարցը լուծում է՝ ելնելով իր պայմաններից և հատկապես ունակություններից: Անցած 26 տարիները միարժեքորեն ցույց են տվել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կենսունակ են և պաշտպանունակ: Ցույց են տվել, որ սին էին այն հեքիաթները, թե իբր շրջափակված Հայաստանը դատապարտված է ձախողման, իսկ նավթագազային Ադրբեջանն անպայման հասնելու է մեծ հաջողության: Ավելին, մեզ փորձում էին համոզել, թե իբր Ադրբեջանի տնտեսական հաջողությունները գրավական էին լինելու Արցախի և Հայաստանի ոչնչացման: 

Քարոզչական և քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Իսկ իրականությունը ազատ և զարգացող, օր օրի ամրացող ու շենացող հայկական երկու պետություններն են:

Անվտանգության հարցերը մեր պարագայում կապված են մեր երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների հետ: Այստեղ չկան մանրուքներ կամ երկրորդական հարցեր: Սա է մեր միասնական պատասխանը անվտանգության մեր բոլոր մարտահրավերներին: Նաև խորհրդանշական է, որ այս խոսքերը հնչում են այստեղ` Պաշտպանության նախարարության՝ մեր զինված ուժերին սազական այս վարչական համալիրում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը քվեարկեց անկախ ու ժողովրդավար Հայաստանի օգտին: Նման քվեարկություն իրականացնում է այն քաղաքացին, ով լավատես է և վստահ իր ուժերին:
Համոզված եմ, որ մեր երկրի անկախության հաջորդ քսանվեց տարիներին մենք շարունակելու ենք առաջ շարժվել ավելի մեծ լավատեսությամբ և ինքնավստահությամբ:

Փա՜ռք Հայաստանի ժողովրդին:

Խոնարհո՜ւմ Հայաստանի ազատության համար զոհվածների հիշատակին:

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը:

դիտվել է 1484 անգամ

Լրահոս
17 Հոկ
Սամբոյի աշխարհի առաջնությունում հայ պատանիներն ութ մեդալ են նվաճելWi-Fi-ն ամբողջ աշխարհում հայտնվել Է սպառնալիքի տակՀայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունումԳևորգ Ղազարյանը մարզվել է առանձին ծրագրովԼիլի Մորտոն Ինստագրամում հերթական բաց լուսանկարն է հրապարակել Իրաքում նույնիսկ քիրքուքյան նավթն էլ անցել է իրանական վերահսկողության տակ Կամո Հովհաննիսյանը՝ հաղթական գոլի հեղինակ (տեսանյութ)Մեքենայի դիմապակին խանգարել է կապիկին՝ գողանալու համբուրգերը Հայաստան Մ-17 հավաքականը պարտվել է ԹուրքիայինԱնցած երեք օրերին հանրապետություն ՃՏՊ-ներից տուժել է 38 մարդ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը (տեսանյութ) Անի Երանյանի ու Խորեն Լևոնյանի կրքոտ համբույրը (տեսանյութ)«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա լիբանանահայ կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանի ֆիլմի ցուցադրությունըԱրամեն՝ կնոջ և դստեր հետ (լուսանկար) Շիրակի պետհամալսարանի ռեկտորի հերթական դեմագոգիան կամ շուտասելուկը ԱՄՆ-ում վթարի համար մեղավոր վարորդն ուղևորուհուն թողել է այրվող մեքենայի մեջ (տեսանյութ)Հայաստան են ժամանել Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչներըՄիգուցե երբևէ ասեմ, թե ինչու չգլխավորեցի «Բարսելոնա»-ն. ՄոուրինյուԱրցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ժնևյան բանակցություններըԼՂ խնդրի կարգավորման համատեքստում Հայաստանը երբեք նախապայմաններ չի դրել. ՇարմազանովՍայաթ Նովա-Մաշտոց փողոցների խաչմերուկում նոր տեսախցիկներ կտեղադրվեն«Ջիփավոր տղամարդիկ» և տեռոր օրը ցերեկով. Վարագյանի սիրտը գործարա՞ն է ուզումՆախագահը Ժնևում հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ Դժվար է գտնել Պիկեի նման այլ խաղացողի. ՇակիրաԳողացել էր բանկային քարտերն ու 503 հազար կանխիկացրել (տեսանյութ) «Կոնվերս բանկ»-ից հափշտակության գործով երեք հոգի ձերբակալվել էՀայաստանի զարգացման միակ բանաձևը «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում վագոն-տնակը հրկիզելու դեպքի հանգամանքները պարզելու համար ակտիվ քննություն է ընթանումՌոբերտ Դե Նիրոն գրողի ծոցն է ուղարկել Դոնալդ Թրամփին Ավտովթար Արարատի մարզում. 25–ամյա վարորդը BMW X6-ով տապալել է էլեկտրասյունն ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում (տեսանյութ, լուսանկարներ)Լուկա Մոդրիչը հրապարակել է նորածին դստեր լուսանկարըՀայաստանի նոր հնարավորությունըՊայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն է՛լ ավելի թուլացնելու. Նախագահը ներկայացրել է ժնևյան բանակցությունների արդյունքներըԵԿՄ գործընկերների թիվն ավելացավ. հուշագիր ստորագրվեց Երկրապահի եւ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության միջեւ (տեսանյութ)WTA. Շարապովան բարելավել է դիրքերըԵրևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում պլանային ջրանջատումներ են սպասվում ՀՀԿ-ի կամակատարները․․․Բուխարեստում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովՊուպուշ տղաներով ռեֆորմներ չեն իրականացվում...Նպատակը հայտնի է. մնում է այն կյանքի կոչել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. Մինսկի խմբի համանախագահների և ԱԳ նախարարների հայտարարությունըՀայաստանը կարող է տնտեսական բեկում գրանցելԱռաջիկա տարիներին կներդրվի պարենային ապահովագրության համակարգը Օտարի հույսին…Վահան Մարտիրոսյանն ու Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին տրանսպորտային հարցեր են քննարկել Արա Աբրահամյանի մեսիջը. ի՞նչ էր ակնարկում հայերի միության նախագահըՄեկնարկել է ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակության այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նովակ Ջոկովիչը զիջել է դիրքերըՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի համար բարենպաստ պայմաններում. Ալեքսանդր Մանասյան
Ամենադիտված
Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)է՛լ ռեխդ փակի, է՛լ «բոզ», է՛լ տհաս... Քաղաքապետարանում թեժ էՀամացանցում հայտնվել է մերկ ռուս աղջկա մահվան պահը ֆիքսած տեսանյութը «ՉԻ»․ Սերժ Սարգսյանին Սոչիում դիմավորողների մեջ է եղել հայտնի հեղինակություն ՌոբսոնըԱնունը դրեք «Դրսից եկած, հայերեն չխոսողների ձայնը». այս ի՞նչ է կատարվումՀերթական մերկ կինը՝ մոսկովյան փողոցում (տեսանյութ)Հանդիպումն ավարտվեց ժպիտով (լուսանկարներ)Հայկական ֆուտբոլի հոգեհանգիստը...Ալիևը բացահայտ բլեֆի է դիմում...Լիլի Մորտոն նոր լուսանկարներ է հրապարակել՝ ցուցադրելով հետույքը (լուսանկարներ)
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Գեղեցիկ պետք է լինել նաև բովանդակությամբ. «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը (տեսանյութ)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)«Պաչիկ անեմ թուշիկը, տատին խմի չիշիկը». Լիանա Զուրաբյանն ասմունքում է (տեսանյութ)«Միսս Արմենիա 2017» ճանաչվեց Լիլի Սարգսյանը (տեսանյութեր, լուսանկարներ)Եվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Աննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)Ծառայությունից խուսափելու համար գին է սահմանվումՏեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Գեղեցիկ պետք է լինել նաև բովանդակությամբ. «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը (տեսանյութ)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Կրակոցներից վայրկյաններ անց հաջողվել է ֆիքսել արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա (տեսանյութ)«Պաչիկ անեմ թուշիկը, տատին խմի չիշիկը». Լիանա Զուրաբյանն ասմունքում է (տեսանյութ)«Միսս Արմենիա 2017» ճանաչվեց Լիլի Սարգսյանը (տեսանյութեր, լուսանկարներ)Եվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Աննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)