1 շաբաթ ժամանակ. նոր հարթակ են ստեղծում
ՏնտեսությունԳործադիրի ղեկավարն այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում կարևորեց Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան տնտեսական համաժողովների անցկացումը:
Վարչապետը նշեց, որ օրերս կայացած Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի ընթացքում Կառավարությունը ներկայացրել է տնտեսական ոլորտում իրականացված միջոցառումների մասին համալիր տեղեկտվություն, սակայն Կառավարությունը դրանք առավել հանրային դարձնելու խնդիրներ է տեսնում:
Այս ամենից ելնելով, վարչապետը հանձնարարեց Կառավարության աշխատակազմին՝ մեկշաբաթյա ժամկետում ստեղծել, մշակել միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ:
Կարեն Կարապետյանը նշեց, որ Հայաստանում կա միջազգային նորմերին համապատասխան տնտեսական համաժողովների կազմակերպման բաց, որը պետք է լրացնել:
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ Կառավարությունն ունի ցանկություն նման համաժողովների շնորհիվ ստեղծելու հարթակ, որտեղ պարբերաբար կներկայացվեն Կառավարություն ներկայացված նախագծերը՝ նպաստելով ներդրումների աճին: