Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Թաթոյան Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTok ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան 

«Խոստում»-ը համամարդկային խնդիրներ է շոշափում. Թերրի Ջորջը Երևանում խոսում է իր ֆիլմի մասին

Գիտություն և Մշակույթ

 «Խոստում» ֆիլմի միջոցով հանրության լայն շրջանակին հայոց պատմությանը ծանոթացնելով` հնարավոր կլինի կանխել մարդկության նկատմամբ թույլ տրվող ոտնձգությունները: Այդ մասին սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը:

«Խոստումը» կինոնկարն իմ նկարած կարևոր ֆիլմերի ցանկում է, և ես հուզմունքով եմ Հայաստան վերադառնում, քանի որ հայ ժողովրդի նախնիները տառապել են ֆիլմում նկարագրված  հանցագործությունների պատճառով: Ձեր կորստի, ցավի ու տանջանքի միայն փոքրիկ բեկորն է ներկայացված ժապավենում: Կարծում եմ, որ կինոն նման թեմաներ արծարծելու, դրանք պատմելու լավագույն արտահայտչամիջոցն է»,-շեշտեց ռեժիսորը:

Պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի խոսքով` Թերրի Ջորջը ստանձնել է մի նախագծի իրականացում, որից շատերն էին վախենում: «Պատճառը ճշմարտության բացահայտման դեմ ուղղված քարոզչությունն է: Սակայն ֆիլմը կայացավ, և ինչպես հայ ժողովուրդը, Հայաստան աշխարհն է վկայում, հայերս կանք, ապրում ենք»,-շեշտեց նա:

Անդրադառնալով ֆիլմի վերաբերյալ օտարների արձագանքին` ռեժիսորը նշեց, որ դիտողների մեծամասնությունը հենց ժապավենի միջոցով է տեղեկություն ստանում հայոց պատմության այդ դաժան էջերի վերաբերյալ: «Նրանք ապշում են, զարմանում ու պարզապես չեն կարողանում հավատալ, որ նման բան է եղել, և Թուրքիան դեռ չի ընդունել իր մեղքը»,-ասաց ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը:

Նա խոսեց նաև ֆիլմի ամենահուզիչ ու բարդ տեսարանների, ինչպես նաև դերասանների նվիրումով աշխատելու մասին: «Հիանալի դերասանների հետ աշխատելը մեծագույն հաճույք է: Ես պարզապես կանգնում էի նկարահանման հրապարակում և թույլ տալիս, որ նրանք իրենց գործն անեն: Մենք նկարել ենք ֆիլմ, որը կարող են դիտել տասներեք տարեկանից բարձր երեխաները: Ինձ համար շատ բարդ ու դժվար էր նկարահանել հատկապես քաջարի մուսալեռցիների տարհանման դրվագները: Դրանց նկարահանումները մի քանի օր են պահանջել: Շատ կցանկանամ իմ հաջորդ ֆիլմում անդրադառնալ Իրաքից փախստականների խնդիրներին: Նման ֆիլմը կարող է «Խոստում»-ի շարունակությունը լինել, իսկ «Խոստումն» ավելի շատ ժամանակակից, քան պատմական դրամա է»,- ընդգծեց նա:

Էրիկ Իսրայելյանը հավելեց, որ «Խոստումը» կինոնկարը  հուզական ճամփորդություն է, որը նաև կրթելու, տեղեկացնելու նպատակ է հետապնդում:

Հեղինակներն անդրադարձան նաև համացանցում ֆիլմի վերաբերյալ տարածված բացասական կարծիքներին: «Դիտումից մի քանի ժամ հետո վատ կարծիքներ կային սոցցանցերում, որոնք արագ էին տարածվում: Լրագրողները բացահայտեցին, որ կարծիքների հեղինակներն ու դրանք տարածողները ժխտողականներ են, որոնք ցանկանում են շեղել հասարակ արվեստասերներին»,- շեշտեց պրոդյուսերը:

Ռեժիսորը հավելեց, որ ռեյտինգների համակարգը ազդեցություն ունենում է շարքային դիտողի վրա, բայց երբ մարդիկ նայում են ֆիլմը, այն շատ են հավանում: Նա շեշտեց, որ «Խոստումը» հարյուր տարվա համար է նկարահանվել:

Ռեժիսորն ընդգծեց, որ իրենք շատ պարտական են Քըրք Քըրքորյանին նման կինոնկար ստեղծելու համար: «Նա շատ խանդավառված էր և ոգևորված նկարահանումների կապակցությամբ, ցավոք, չկարողացավ տեսնել ֆիլմը: Նշեմ, որ ներկայումս նման կինոնկարներ ստեղծելու ավանդույթը կարծես մարում է և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում: Բայց մենք ուրախ ենք, որ ունենք այն, ինչ ունենք, և հուսանք, որ կարողացանք որոշ չափով օգնել Հայոց ցեղասպանության մասին հանրությանը տեղեկացնելուն»,- եզրափակեց Թերրի Ջորջը:

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում Երևանում և մարզերում««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37
Ամենադիտված