Ադրբեջանցի պատգամավորն առաջարկում է շշով օղին ջարդել Աշոտյանի և Թանդիլյանի գլխին
БлогосфераՔաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ադրբեջանում բավական նյարդային են արձագանքել ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանի և Մանե Թանդիլյանի երեկ համացանցում հրապարակած լուսանկարին, որտեղ Եվրանեսթի ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կազմակերպած համաժողովի շրջանակներում Բաքվում գտնվող մեր օրենդիրները նեղ շրջապատում, մեկ գավաթ ալկոհոլով շնորհավորել են Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձը։ Այդ լուսանկարը հունից հանել է ազերիներին։ Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովն Աշոտյանի և Թանդիլյանի լուսանկարը համարում է սադրանք, որով հայերը փորձում են զայրացնել ադրբեջանական հասարակությանը։ Ջաբրայիլովը կարծում է, որ հայաստանցի պատգամավորները միտումնավոր են այդպես անում, որպեսզի որևէ մեկն իրեն չզսպի և հարձակվի իրենց վրա, որի արդյունքում հայերն այդ ամենի մասին աշխարհով մեկ կպատմեն և կներկայանան որպես զոհ։ Ազերի պատգամավորը նաև լրագրողին բացահայտել է իր երազանքի մասին․ «Ես շատ ուրախ կլինեի, եթե որևէ մեկը մի շիշ օղին ջարդեր հայերի գլխին։ Սրտիս դարման կլիներ»,- անկեղծացել է բարբարոս Ալիևի մանկլավիկներից մեկը...
Որքանով կարելի է կռահել, Ադրբեջանում բավական առաջընթաց է գրանցվել։ Նախկինում Բաքվում հայերի դեմ կացնով էին պայքարում և հերոսացնում մարդասպաններին, իսկ հիմա օղու կամ գինու շշով են առաջարկում հարվածել հայերի գլխին։
Հ.Գ.Թուրք-ադրբեջանցիները նույն բարբարոսնեն են ինչ եղել են 20-րդ դարի սկզբին...