00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրել զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի. բնակիչները բեկանեցին այդ որոշումը (տեսանյութ)Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետինՍոված փորին հայրենիք սիրելը բարդ չէ՞...Հացկերույթի ընթացքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի «Սիրո բանաձևը» (տեսանյութ)Սիրիայի արևելյան Ղութայի բնակիչ. «Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ամեն ինչ» (տեսանյութ)Զինաթափել, թե՞ զինել ամերիկյան դպրոցները (տեսանյութ)Հունաստանում վաղնջական ժամանակների քաղաք է հայտնաբերվելՄարդուն խաբել և օգտագործել. Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի նոր հաղորդման անբարեխիղճ աշխատանքի մասին (տեսանյութ)Ադրբեջանցի բլոգերի հերթական հակահայկական հիստերիան

Եվրոպացի օմբուդսմանները թույլ չեն տվել Ադրբեջանի ՄԻՊ-ին քաղաքականացնել Ռուբեն Մելիքյանի մասնակցությունը ԵՕԻ վեհաժողովին

 

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը մասնակցել է Բուխարեստում Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի գլխավոր վեհաժողովին: Ռուբեն Մելիքյանը մասնակցել է նաև վեհաժողովի ղեկավար մարմինների ընտրության քվեարկությանը: Քվեարկությունը տեղի է ունեցել յուրաքանչյուր մասնակցի անհատական քարտերով, որից ունեցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Վեհաժողովին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի նախկին օմբուդսման Յուրի Հայրապետյանը:

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան հիվանդագին է ընդունել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը վեհաժողովին: Քննարկումներից մեկի ընթացքում Ռուբեն Մելիքյանը, ներկայանալով որպես Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան,  հարցադրում է արել հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության մասին: Նստաշրջանը նախագահողների կողմից այս հարցին տրվել է լիարժեք պատասխան: Մելիքյանի հարցին պատասխանից անմիջապես հետո, չնայած այն հանգամանքին,  որ միջոցառման կազմակերպիչների կողմից հայտարարվել էր քաղաքական ելույթների բացառման պահանջի մասին, Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան սկսել է բողոքով դիմել միջոցառման կազմակերպիչներին: Նա, մասնավորապես, նշել է, որ Ռուբեն Մելիքյանը չպետք է մասնակցեր այս վեհաժողովին և սկսել քաղաքական նշանակություն ունեցող հայտարարություն անել ու պահանջել հարցի հետագա քննարկում իր պահանջած ձևաչափով՝ առանց Ռուբեն Մելիքյանի:

Անմիջապես միջամտել է Եվրոպական օմբուդսմանների գլխավոր քարտուղար Ջոսեֆ Սիգելեն՝ շեշտելով միջոցառմանը միայն մարդու իրավունքների տեսանկյունից խոսելու պահանջը: Դրանով իսկ թույլ չի տրվել Ադրբեջանի օմբուդսմանին միջոցառումը քաղաքականացնելու փորձը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես հայտնել է դիրքորոշում,  որ սա մարդու իրավունքներին վերաբերող միջոցառում է և որևէ կապ չունի քաղաքականության հետ:

Վեհաժողովի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ղեկավար կազմի խորհրդակցություններ անցկացնել նաև Երևանում: Արցախի  մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ձեռք է բերել պայմանավորվածություններ միջազգային գործընկերների հետ՝ այլ երկրներում միջոցառումների մասնակցելու վերաբերյալ:

Վեհաժողովի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ելույթը, որի ընթացքում ներկայացվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր կարգավորումները, ինչպես նաև Մարու իրավունքների պաշտպանի ծավալած գործունեությունը: Մասնավորապես, ներկայացվել է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի սկզբունքները: Նշվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նոր ուղղությունների զարգացման անհրաժեշտության մասին՝ հասարակությունից նրանց հնարավոր օտարացման որևէ դեպք բացառելու նպատակով: Դրանից բացի, հատկապես շեշտադրումներ են արվել ազգային, էթնիկ հիմքով ատելության անթույլատրելիության, տարածաշրջանում դրա անթույլատրելի չափերի մասին: Հատուկ նշվել է, որ ատելությունը կարող է հանգեցնել իրավունքների լրջագույն խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի:

Վեհաժողովին մասնակցել են Եվրոպական երկրների (Գերմանիա, Ավստրիա, Լատվիա, Լիտվա, Իռլանդիա, Մոլդովա, Ռումինիա և այլն) օմբուդսմաններ,  մարդու իրավունքների միջազգային կառույցների ներկայացուցիչներ և իրավունքի ոլորտի գիտնականներ (Սերբիա, Գերմանիա և այլն):

Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտն այն կառույցն է, որն անմիջապես խիստ քննադատեց ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, Լապշինի գործով հնչեցրեց խիստ քննադատություն, դրանից բացի սա միակ միջազգային կառույցն է, որը հատուկ էջ ունի ԼՂ օմբուդսմանի համար և որտեղ հրապարակվում են ԼՂ օմբուդսմանի զեկույցները: Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած վայրագությունների վերաբերյալ այդ էջում հրապարակվել է ԼՂ օմբուդսմանի զեկույցը:

դիտվել է 1057 անգամ
Լրահոս
24 Փետ
Ինչպե՞ս է Խորեն Լևոնյանը երգում «Երևանի սիրուն աղջիկ»-ը՝ Վարդան Հովսեփյանի հարսանիքին Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրել զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի. բնակիչները բեկանեցին այդ որոշումը (տեսանյութ)Տեսահոլովակի պրեմիերա․ Սեդրակ Պապյան՝ «Մի տարի» Զենք-զինամթերքի հայտնաբերում Արագածոտնի մարզի Արուճ գյուղում (լուսանկարներ)Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնելՍարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետինՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կհանդիպի ՕԵԿ ներկայացուցիչների հետ Արթուր Բաղդասարյանն ապագա վարչապետի պաշտոնում տեսնում է այն անձին, ում կառաջադրի ՀՀԿ-նՄոսկվայի կոչը՝ Վաշինգտոնին և ՓհենյանինԾանրամարտի Հայաստանի առաջնության ծանր քաշային կարգի չեմպիոնները հայտնի ենԱրմեն Սարգսյանը հասավ Մխիթարյան միաբանությունՍոված փորին հայրենիք սիրելը բարդ չէ՞...Լուսինե Թովմասյանը` կիսաթափանցիկ զգեստով (լուսանկար)Հացկերույթի ընթացքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի «Սիրո բանաձևը» (տեսանյութ)Սիրիայի արևելյան Ղութայի բնակիչ. «Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ամեն ինչ» (տեսանյութ)Զինաթափել, թե՞ զինել ամերիկյան դպրոցները (տեսանյութ)Հունաստանում վաղնջական ժամանակների քաղաք է հայտնաբերվելՄարդուն խաբել և օգտագործել. Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի նոր հաղորդման անբարեխիղճ աշխատանքի մասին (տեսանյութ)Ադրբեջանցի բլոգերի հերթական հակահայկական հիստերիանԵրբ կողքիդ զգում ես հսկա կետի ներկայությունը (տեսանյութ)Մերկ սելֆի՝ Victoria’s Secret-ի մոդելից (լուսանկար)Մի շարք պատմական հուշարձաններում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար պետբյուջեից գրեթե 200 մլն դրամ է ծախսվելՔաբուլում մահապարտի գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի«Բարսելոնա»-ն ցանկանում է Մեսսիին պահել թիմում մինչև կարիերայի ավարտըԿոկորդիլոսը հափշտակում է ձկնորսի որսը (տեսանյութ)Փողը վերջանում է, ոսկի՝ չկա. ի՞նչ մնաց ծախելու Երկնաքերից ցած թռած տղամարդը հրաշքով է փրկվել (տեսանյութ)Սոմալիի մայրաքաղաքում պայթյուններն առնվազն 18 մարդու կյանք են խլել Եթե ասում եմ` ես, իմ ՕԵԿ-ն ինձ հետ է (տեսանյութ)Արթուր Բաղդասարյանն ընտրվեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահԼեգենդար ֆուտբոլիստների վերջին գոլերը՝ հարազատ ակումբներում (տեսանյութ) Fiebre. Ռիկի Մարտինի նոր երգըՍերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներՍևակ Ամրոյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի օդամղիչի մեջ (տեսանյութ)Իրավիճակը՝ սահմանին. այս շաբաթ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետՀասմիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական Թրամփը բացահայտել է, թե ինչու է երկարացնում մազերը (տեսանյութ)Իմ բաժինը տուր, թե չէ նպաստդ կկտրեմ (տեսանյութ)Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորումն առևանգել է 111 աշակերտուհուՍերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի ԳախարիայինՆերդրումների փոխարեն միայն վարկեր ենք ստանում Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի այցը Հայաստան (տեսանյութ)Մոլդովական փողոցի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել. 60 բնակիչ տարհանվել էՀայաստանի բացառիկ շանսը ԵԱՏՄ-ումԵկեք հասկանանք. Ինչո՞ւ են քննադատում, մերկանում կամ գոռում համացանցում (տեսանյութ)Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապետարանին մեղադրում է հերթական ապօրինությունների մեջ (տեսանյութ)Տիգրան Պետրոսյանը «Aeroflot open»-ի 4-րդ տուրում կիսեց միավորը Պիրեսը գովել է Հենրիխ Մխիթարյանին