Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Volkswagen-ը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ սեպտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտի մարզում:
Ժամը 00:40-ի սահմաններում Արագածավան գյուղի բնակիչ, 28-ամյա Կառլեն Ավետիսյանը Արագածավան- Արտենի ավտոճանապարհի 3-րդ մ հատվածում իր վարած Volkswagen Golf մակնիշի 34 ՍZ 878 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին ու կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով Կ. Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ նրա հասակակից, համագյուղացի Դավիթ Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:
Մանրամասն՝ shamshyan.com-ում: