Երևանում բախվել են 2 Mercedes-ը, Opel-ը, Toyota-ն ու «Գազպրոմ Արմենիա» ընկերության Газель-ը. կան վիրավորներ
Emergency Caseshamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 10:10-ի սահմաններում Դավիթ-Բեկ և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes E 320 մակնիշի 34 PF 003 համարանիշի, Mercedes Vito մակնիշի 35 GP 406 համարանիշի, «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող Газель մակնիշի 012 LU 63 համարանիշի, Opel Vectra մակնիշի 23 LU 868 համարանիշի և Toyota Camry մակնիշի 01 AM 333 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։