Մոուրինյուն խոսել է Լուկակուի արդյունավետության մասին
Sport«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի նորեկ, հարձակվող Լուկակուի մասին:
«Գիտեի, որ նա ավելի շատ գոլեր պետք է խփի, քան իր նախորդ թիմերում, բայց չէի ակնկալում, որ Լուկակուն գնդակը ցանցի մեջ կուղարկի ամեն խաղում»,- ասել է Մոուրինյուն:
«Էվերտոն»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Լուկակուն անգլիական Պրեմիեր լիգայի 6 տուրում խփել է 6 գոլ: