Իրաքյան Քրդստանը զենք կգնի Ռուսաստանից
ԱշխարհԻրաքյան Քրդստանը կարծում է, որ անկախության հռչակման դեպքում կարող է իր բանակին ապահովել ռուսական զենքով, հայտարարել է փեշմերգայի (քրդական զինված կազմավորումներ) հրամանատար, գեներալ Սիրվան Բարզանին։
«Ըստ ամենայնի, դա կլինի ռուսական զենքը, քանի որ կա դրա օգտագործման փորձ և պրակտիկա։ Քրդական հեղափոխությունների բոլոր տարիներին զենքը եղել է արևելքից, հիմնականում՝ ռուսական»,-ասել է հրամանատարը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե ով կդառնա անկախության դեպքում Իրաքյան Քրդստանի զենքի հիմնական մատակարարը։