Հերքում. Վահան Մարտիրոսյանը արշա՞վ է սկսել Տիգրան Սարգսյանի բիզնեսի դեմ
OtherԼՈւՐԵՐ.com կայքը 2017թ. սեպտեմբերի 11-ին հրապարակել է հոդված՝ «Վահան Մարտիրոսյանը արշա՞վ է սկսել Տիգրան Սարգսյանի բիզնեսի դեմ» վերնագրով: Այդ հոդվածում տեղ են գտել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին վերաբերվող մի շարք անճշտություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Իրականում Տիգրան Սարգսյանը որևէ կապ չունի հոդվածում նշված City Taxi-ի հետ: Իրականությանը չեն համապատասխանում նաև այդ պնդման հիման վրա արված մյուս եզրահանգումները: