Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 

«ՀԺ». Յուրի Խաչատուրովի հետ կապվող կոռուպցիոն սկանդալի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայկական Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել ՀՀ պաշտպանության նախարարության ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ մամուլում հրապարկված տեղեկությունները: Այս մասին armtimes.com-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված մեր հարցմամբ խնդրել էինք տեղեկություններ տրամարդրել, թե արդյոք դատախազության կողմից ուսումնասիրվել է «mamul.am» կայքում հրապարկված թվով երեք հրապարակում: Դրանցից մեկը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կողմից ենթադրյալ հովանավորչության մասին էր, մյուսը՝ ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանի կողմից 3.5 մլն դոլարով ձեռք բերած բնակարանի եւ 600 հազար ԱՄՆ դոլարով գնած վերելակի մասին: Երրորդ հրապարակումը կրկին վերաբերվել է Յուրի Խաչատուրովին:

Առանձին-առանձին անդրադառնանք այդ հրապարակումներին եւ դրանց վերաբերյալ դատախազության հայտնած տեղեկատվությանը: «ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետը 3.5 միլիոն ԱՄՆ դոլարով բնակարան է գնել եւ 60.000 դոլար էլ վճարել է իր տան վերելակի համար» վերնագրով հոդվածում նշված է, որ ՊՆ թիկունքի վարչության պետ ՆորայրՅոլչյանն է վերահսկում ՊՆ-ի մատակարարների ստվերային հոսքերը, թերի մատակարարումները եւ ապահովում է ներքեւից վերև հափշտակված գումարները տեղափոխող «վերելակի» անխափան աշխատանքը։ Հրապարակման համաձայն, Յոլչյանը Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում 750 քառակուսի մետր մակերեսով բնակարան է գնել, որից հետո տեղեկանալով, որ վերելակն իր բնակարան չի հասնում, 600 հազար ԱՄՆ դոլարով էլ վերելակ է գնել: Գլխավոր դատախազությունում ուսումնասիրել են այս հրապարակումը եւ պարզել են, որ այն ինքնին չի պարունակում ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի պետ-վարչության պետ Նորայր Յոլչյանի կողմից առերևույթ հանցավոր գործունեության մասին վկայող տվյալներ, այնպես էլ հանցագործության մասին հաղորդման հատկանիշներ: «Ուստի հրապարակմանը քրեական դատավարության կարգով ընթացք տալու բավարար հիմքեր առկա չեն»,- ասված է դատախազության պատասխանում:

Մյուս հրապարակումը, որը վերնագրված է՝ «ՊՆ-ից 810 միլիոն ՀՀ դրամի հափշտակությո՞ւն է կատարվել», վերաբերվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթներից մեկին, որի հետ ենթադրյալ կապ է ունեցել ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Հրապարակումը կառուցված է հարուցված մի քրեական գործի շրջանակներում վկայի ցուցմունքի վրա: Ըստ այդմ, ամեն տարի ՊՆ-ում հայտարարվում է թելերի մատակարարման մրցույթ եւ սահմանվում է թելերի տեխնիկական բնութագիրը՝ 100% բամբակ։ Տասը տարուց ավելի այդ մրցույթում հաղթում է նույն ՍՊԸ-ն, եւ մեկ տարվա կտրվածքով ՊՆ մատակարարվում է 90.000.000 ՀՀ դրամի 100% բամբակյա թել։ Հրապարակման համաձայն, 100 տոկոս բամբակյա թել չի կարող լինել, եւ դա նշվել է նրա համար, որ այլ ընկերությունները չկարողանան մասնակցել մրցույթին: Իրականում մատակարարվել է 100 տոկոս պոլիեստեր, եւ իբր ՊՆ-ին  պատճառվել է 810 միլիոն դրամի վնաս 10 տարվա ընթացքում: Գլխավոր դատախազությունում այս հրապարակումը եւս ուսումնասիրվել է:

«Հոդվածում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունների կապակցությամբ հայտնում ենք, որ հրապարակմամբ նշված դեպքի առնչությամբ դեռևս 2014թ․մարտի 1-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ,- խմբ. հեղ.) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի վարույթը 2015թ․ դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ, հանցակազմի բացակայության հիմքով, կարճվել է»,- ասված է դատախազության պատասխանում:

Երրորդ հրապարակումը այս պահին էլ գտնվում է քրեադատավարական փուլում: Այս հրապարակումը վերաբերվում է բանակին մատակարարվող ներքնակներին (դոշակ): Ըստ անանուն աղբյուրի, բանակին ամեն տարի 15 հազար հատ ներքնակ է մատակարարվում, սակայն նոր ներքնակի փոխարեն ՊՆ-ին մատակարարվում են հին ներքնակները: Այսպես. հին ներքնակները դուրս են գրվում եւ համաձայն կարգի՝ պետք է ոչնչացվեն, սակայն ուղարկվում է մատակարարին, որն էլ փոխում է ներքնակների վրայի կտորները, եւ նույն ներքնակը փոխված կտորով մատակարարվում է ՊՆ-ին: Այս դրվագով էլ ՊՆ-ին, ըստ հրապարակման, պատճառվում է 2 միլիարդ դրամի վնաս, իսկ գործարքի թիկունքում կանգնած է Յուրի Խաչատուրովը: ««Երկու միլիարդ դրամի հափշտակություն և նորից ՊՆ-ում» հոդվածում նկարագրված հանգամանքները ներկայումս, անկախ վկայակոչվող հրապարակումից, քննության առարկա են դեռևս 30.08.2017թ. ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում»,- ասված է գլխավոր դատախազության պատասխանում: Ստացվում է, որ Յուրի Խաչատուրովի անվան հետ կապվող այդ հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները քննության առարկա են դարձել օգոստոսի 30-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, եւ այժմ էլ նախաքննություն է ընթանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29
Ամենադիտված