ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Հովիկ Աբրահամյանին «օպտիմալացրել» են...

Վերլուծական
Վերջին շրջանում մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը և իշխանությունները համաձայնության են եկել Արտաշատի քաղաքապետի թեկնածուի հարցում՝ ընտրելով կոմպրոմիսային անձի: ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում որոշել է առաջադրել կուսակցության՝ Արտաշատի երիտասարդական կառույցի ղեկավար, Արտաշատի ավագանու անդամ, «Էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետ Կարեն Բենիամինյանի թեկնածությունը: Վերջինս եղել է նաեւ ԱԺ պատգամավորի թեկնածու՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով՝ Արարատի մարզում, սակայն մեծ արդյունք չի գրանցել, քան որ Արամայիս Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը եւ Ալիկ Սարգսյանն էին ՀՀԿ-ի համար հիմնականում ձայն ապահովողները: Բենիամինյանն այդ ժամանակ ստացել էր ընդամենը 1239 ձայն: Ստացած ձայները, հնարավոր վարկանիշն առ ոչինչ են քաղաքական հավակնություն ունենալու համար, երբ առաջ են քաշվում քավոր-սանիկական, բարեկամական, խնամիական կապերը: Կարեն Բենիամինյանը Արարատում ՀՀԿ-ի հենարաններից մեկի՝ Հովհաննես Ղազարյանի (հայտնի է Գազի Հովո անունով) սանիկն է, իսկ Հովհաննես Ղազարյանն էլ Արայիկ եւ Արամայիս Գրիգորյանների ազդեցության տակ է գտնվում:
 
Մամուլում նաև տեղեկություն տարածվեց, որ Բենիամինյանը Հովիկ Աբրահամյանի որդու՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի հետ ընկերական փոխհարաբերություններ ունի: Եվ հենց սա է պատճառը, որ Աբրահամյանները համաձայնել են գնալ փոխզիջման: Իրականում, վերջին զարգացումները վկայում են այլ իրողության մասին: Արտաշատի փոխքաղաքապետ, Հովիկ Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանը հրաժարական է տվել փոխքաղաքապետի պաշտոնից: Ենթադրվում էր, որ Աբրահամյանների թեկնածուն հենց նա էր լինելու: Տեղեկություններ կան, որ Պողոսյանն ընդհանրապես պատրաստվում է լքել երկիրը: Ստացվում է, որ Աբրահամյանների՝ Արտաշատն իրենց ձեռքում պահելու փորձերն իշխանությունները կասեցրել են սաղմնային վիճակում: Հետևաբար, հարց է առաջանում՝ նման կոշտ պատասխանից հետո արդյո՞ք կարելի է խոսել որևիցե փոխզիջման կամ երկու կողմի համար ընդունելի թեկնածուի մասին:
  
Արտաշատում Աբրահամյաններն օր օրի կորցնում են իրենց ազդեցությունը. Սա է պատճառը, որ Աբրահամյանները չունեն ռեսուրս՝ պայքարի դուրս գալու ՀՀԿ-ի և մարզի «ասողներ» Գրիգորյանների դեմ, որոնք խորհրդարանական ընտրություններում ապահովել են ամենաշատ ձայները ՀՀԿ-ի համար: Նախկին վարչապետը չի կարող չգիտակցել, որ մի բան է ձիու վրա լինելը, մեկ այլ բան՝ առանց ձիու «վտակներով քայլելը»: Եվ այժմ Հովիկ Աբրահամյանն ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ դեռ խաղի մեջ է, և նրան այլ բան չի մնացել, քան մամուլում իրեն ձեռնտու շեշտադրությամբ արտահոսք կազմակերպելը՝ ցույց տալու համար, որ քաղաքը դեռ ամբողջությամբ իրենց վերահսկողությունից դուրս չի եկել: Այն, որ իշխանությունները չունեն Աբրահամյանի հետ համաձայնության գալու ոչ նպատակ, ոչ էլ ցանկություն՝ վկայում են վերջին իրադարձությունները: Պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտֆուդ» ընկերությունը, որի համասեփականատեր է հանդիսանում Հովիկ Աբրահամյանը, տևական ժամանակ է` չի կարողանում մասնակցել պետական գնումների գործընթացին: ՀՀ Արարատի և Սյունիքի մարզերի երեք դպրոցներ դիմել են ֆինանսների նախարարություն` պահանջելով «Արտֆուդ»-ին ներառնել սև ցուցակում: Դժվար թե ֆինանսների նախարարությունը մերժի այս պահանջը: Հովիկ Աբրահամյանին այլ բան չի մնում, քան ընդունել իր լիակատար պարտությունը, «ընդունել» նախագահ Սերժ Սարգսյանի միանշանակ «իրավացիությունը», և այն, որ իր պայքարը հիմա ընդամենը «պղտոր ջրերի» դեմ է: Այժմ Աբրահամյանը մնացել է մենակ: Վարչապետության ընթացքում նրա գլխավոր հենարանը Գագիկ Ծառուկյանն էր, ով այսօր, սակայն, չի շտապում կանգնել իր խնամու կողքին: Դեռ երկու տարի առաջ ՀՀԿ խորհրդի նիստում Հովիկ Աբրահամյանը «բամփում» էր իր խնամի Ծառուկյանին՝ հայտարարելով, որ եթե մի քանի անգամ ասել են, նա չի հասկացել, պետք է «բամփել»: Ծառուկյանն էլ, որն ասել էր, թե այլևս չի վերադառնալու, երկու տարի անց հանկարծ վերադարձավ, կարծես ոչինչ չէր էլ եղել, բայց ակնհայտ է, որ մտապահել է 2015-ի փետրվարին իր խնամու՝ մեղմ ասած՝ ոչ բարեկամական, սխալ պահվածքը: Այժմ Ծառուկյանի կարգավիճակում հայտնվել է ինքը՝ Աբրահամյանը, ով որոշել է մեկ անգամից հասկանալ իշխանության և հատկապես Արտաշատի նոր «ասողների» կողմից իրեն հղված մեսիջները և դուրս գալ խաղից՝ մշտապես աչքի տակ ունենալով «բամփվելու» հեռանկարը...
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված