Նիկոլայ Բասկովի և Վիկտորյա Լոպիրյովայի հարսանիքը հետաձգվել է (լուսանկարներ)
PhotosՆիկոլայ Բասկովի և Վիկտորյա Լոպիրյովայի հարսանիքը հետաձգվել է:
Հարսանիքից մեկ շաբաթ առաջ Բասկովն Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ ասել է, որ իր հարսանիքը հետաձգվում է անորոշ ժամանակով, քանի որ տարիներ առաջ, հոկտեմբերի 5-ին իր պապն է մահացել:
«Մայրս ասաց, որ չի կարողանա գալ հարսանիքին, քանի որ չի կարողանա համատեղել տխուր և ուրախ իրադարձությունները: Իսկ առանց մայրական օրհնության և ծնողների՝ հարսանիք չի կարող լինել»,- հայտարարել է երգիչը՝ նշելով, որ հարսանիքի նոր ամսաթիվն իրենք ավելի ուշ կհայտնեն, իսկ նախապես մանրամասնորեն կպատրաստվեն հանդիսությանը: Իսկ Վիկան նշել է, որ իրենք կամուսնանան ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից անմիջապես հետո, այսինքն՝ 2018 թ.-ի կեսին: