Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան որակազրկվեց
ՍպորտԾանարամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն մեկ տարով կասեցրել է 9 երկրների ազգային ֆեդերացիաների հետ համագործակցությունը: Այդ մասին հայտնում է ռուսական «Սպորտ Էքսպերս» թերթը:
Դա նշանակում է, որ այդ երկրների ծանրորդներն իրավունք չունեն մասնակցելու առաջիկայում ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Ավաղ, պատժված երկրների թվում է հայտնվել նաեւ Հայաստանը: Ծանարամարտի միջազգային ֆեդերացիան դեռեւս չի հայտնել, թե որ օրից է սկսվում որակազրկումը եւ երբ է այն ավարտվելու: Սակայն փաստն այն է, որ նախկինում առանձին մարզիկների կողմից փախողած դոպինգ ստուգման պատճառով այսօր պատժվում է ամբողջ հավաքականը, որը, ինքնին, տրամաբանական չէ:
Հայաստանից բացի մեկ տարով որակազրկվել են նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Չինաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ֆեդերացիաները: