Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է 

Հայ եւ ռուս երիտասարդների համագործակցությունը՝ Երրորդ հայ-ռուսական երիտասարդական ֆորումի շրջանակներում

Հասարակություն
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, ՌԴ Ռազմավարական ծրագրերի կենտրոնի ղեկավար Ելենա Գոդովիխը, Ռուսաստանի գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Սոսե Մարտիրոսյանը, Հայ-ռուսական երիտասարդական միասնության փոխնախագահ Սերգեյ Վարդազարյանը եւ «Worldskills Russia» ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Գլուշկոն խոսեցին հայ եւ ռուս երիտասարդ գործարարների հետաքրքրությունների եւ համատեղ ներդրումային ծրագրերի մասին: Անդրադարձ կատարվեց նաեւ Երեւանում կայանալիք Երրորդ հայ-ռուսական երիտասարդական ֆորումին:
 
«Worldskills Russia» ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Գլուշկոն նշեց, որ Հայաստանի հետ համագործակցությունն առաջին հերթին կառուցվում է Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի կողմից Աստանայում կայացած ֆորումի ժամանակ ստորագրված համաձայանգրով, որով ստեղծվել է «Eurasia Skills»-ը: Այն նպատակ ունի զարգացնել, մշակել եւ պատրաստել մասնագետների, որը հնարավորություն կտա ունենալ ավելի որակյալ աշխատակազմ: Երիտասարդների համար սա հիանալի տարբերակ է՝ իրենց մասնագիտական գիտելիքները զարգացնելու եւ նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատելու համար:
 
Հայ-ռուսական երիտասարդական միասնության փոխնախագահ Սերգեյ Վարդազարյանը փաստեց, որ նման համագործակցություններն անխոս կարեւոր են, քանի որ որակյալ կադրերի պատրաստումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլ՝ ամբողջ աշխարհի համար: «Որակյալ եւ պրոֆեսիոնալ կադրերի պակասը գնալով ավելի է զգացվում: Ֆորումի ժամանակ տարբեր սեկցիաներ կգործեն՝ IT, տնտեսական եւ այլն, որտեղ կքննարկվեն կարեւոր հարցեր՝ գործատուների, գործարարների, շահագրգիրռ անձանց հետաքրքրող»,-նշեց Սերգեյ Վարդազարյանը:
 
ՌԴ Ռազմավարական ծրագրերի կենտրոնի ղեկավար Ելենա Գոդովիխը նշեց, որ յուրաքանչյուր երկրի համար շարժիչ ուժ է հանդիսանում հենց երիտասարդությունը, ուստի կարեւոր է, որ նրանք ստանան պրոֆեսիոնալ որակավորում, իմանան մեր ազգերի մշակույթը, արդյունավետ կերպով շփվեն եւ համագործակցեն միմյանց հետ: «Իհարկե, այս գործընթացներում կարեւորում ենք Ռուսաստանի գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի հսկայածավալ աշխատանքը, որը մշտապես աջակցում է տարբեր միջոցառումների կազմակերպման հարցում»,-նշեց Ելենա Գոդովիխը:
 
Կենտրոնի ներկայացուցիչ Սոսե Մարտիրոսյանը կարեւորելով համագործակցության ոլորտները, նշեց, որ հայ եւ ռուս երիտասարդները պետք է հասկանան, թե որքան կարեւոր եւ թանկ են համագործակցության շրջանակները: Իսկ նման ֆորումների անցկացումը եւս վառ ապացույցն է՝ արդյունավետ համագործակցության:
 
Հարցին, թե հայ եւ ռուս երիտասարդներին ինչ է տալիս համատեղ աշխատանքը եւ ինչ ոլորտի ծրագրեր են ներկայացվում ու քննարկվում, Ելենա Գոդովիխը նշեց. «Կարող եմ ասել, որ այս տարիների ընթացքում, ինչ համատեղ աշխատում ենք՝ երիտասարդների հետաքրքրությունը գնալով ավելանում է: Երիտասարդները կարողանում են ներկայացնել իրենց արդեն պատրաստի նախագծերը կամ գաղափարները, որոնք նրանք կարող են համատեղ իրականացնել: Դրանք տնտեսական, հումանիտար, հայրենասիրական, կոմերցիոն նախագծեր են, որոնք համագործակցության ընթացքում քննարկվում, մշակվում եւ ներկայացվում են: Շատ ուրախալի է հատկապես այն փաստը, որ գործնական համագործակցության շրջանակը վերածվում է ընկերական եւ անգամ ընտանեկան լավ հարաբերությունների»:
 
Ֆորումի մասին խոսելով Ելենա Գոդովիխը կարեւորեց նաեւ բանախոսներին: Վերջիններս տնտեսագետներ, քաղաքագետներ, եւ այլ ոլորտի ներկայացուցիչներ են, ովքեր իրենց փորձով ու գիտելիքներով կիսվում են մասնակիցների հետ:
 
Հավելենք, որ միջոցառումներն այս տարի անցկացվելու են Եվրասիական համագործակցության Երկրորդ Միջազգային ֆորումի հետ համատեղ: Երիտասարդական ֆորումն ուղղված է Ռուսաստանի եւ Հայաստանի երիտասարդության համախմբմանը եւ ամրապնդմանը, եվրասիական ինտեգրման գաղափարների եւ արժեքների առաջխաղացմանը: Վերոհիշյալ միջոցառումը կազմակերպում է Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան` Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության աջակցությամբ: Հիմնական կազմակերպչական գործընկեր է հանդիսանում «Հայ-ռուսական երիտասարդական միասնությունը»:
 
Ֆորումի անցկացման գործընկերներն են համարվում նաև Հումանիտար զարգացման Միջազգային հասարակական կազմակերպությունը, «Ինտեգրում և զարգացում» հասարակական կազմակերպությունը, Ռուս-հայկական երիտասարդության ալյանսը:
 
Նախագիծն իրականացվում է պետության միջոցներով`Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից տրամադրված քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված դրամաշնորհի տեսքով՝ ընձեռնված Նախագահական դրամաշնորհների ֆոնդի կողմից:
 
Ֆորումի մասնակիցում են ուսանողներ, մագիստրոսներ, ասպիրանտներ, Ռուսաստանի եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ․ մոտ 200-ից ավել մարդ:
 
Միջոցառման ծրագրի համաձայն` անցկացվելու է լիակազմ նիստ`Ռուսաստանի եւ Հայաստանի պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների, փորձագետների, ինչպես նաեւ` հասարակության կարծիքի, բիզնես-կառուցվածքների առաջնորդների մասնակցությամբ թեմատիկ սեկցիաներ: Լիակազմ նիստի շրջանակներում քննարկվելու են Եվրասիական տնտեսության միության երկրների միասնական տեղեկատվական տարածության ստեղծման արդյունքները եւ զարգացման միտումները, եվրասիական ինտեգրման հումանիտար կողմերը, թվային տնտեսությունը, կադրերի պատրաստման ժամանակակից պահանջները, եվրասիական տարածության աշխատուժը:
Ֆորումի շրջանակներում անցկացվելու է Ռուսաստանի եւ Հայաստանի երիտասարդության հումանիտար եւ մշակութային համագործակցության ոլորտի նորարարական գաղափարների մրցույթ:
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ամենադիտված