Էրդողանն՝ ընդդեմ դոլարի
ԹուրքիաԹուրքիան և Իրանը որոշում են ընդունել ուժեղացնելու իրենց համագործակցությունը բանկային ոլորտում և անցում կատարելու ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թեհրանում թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամլո ասուլիսում։
«Մենք ընդունել ենք կարևոր որոշումներ՝ մեր տնտեսական հարաբերություններն էլ ավելի ակտիվացնելու և բանկային ոլորտում համագործակցությունն ամրապնդելու նպատակով։ Մենք որոշել ենք ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների անցնել»,-ասել է նա։
Անդրադառնալով դեպի Թուրքիա իրանական նավթի ու գազի մատակարարումների հարցին, Ռուհանին ասել է, որ Անկարան հայտնել է, թե պատրաստ է ավելի շատ նավթ ու գազ գնել։ «Դրա հետ կապված՝ մեր կողմն առաջարկել է Թուրքիային հավելյալ ներդրումներ կատարել նավթագազային ոլորտում։ Թուրքիան ասել է, որ պատրաստ է դրան»,-հայտնել է Իրանի նախագահը։