Առեղծվածային դեպք Արարատի մարզում
Чрезвычайный случайՈստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան 14-րդ փողոցի բնակիչ, 47-ամյա Իշխան Շաբաբյանը Ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ Քաղցրաշեն գյուղի գերեզմանատան մոտ իրեն և իր որդուն՝ 26-ամյա Ալիկ Շաբաբյանին, մի խումբ քաղաքացիներ ծեծել են, որից հետո իրեն պատկանող Hyundai Solaris մակնիշի X 050 EK 123 Ռուսաստանի Դաշնության համարանիշներով ավտոմեքենան տարել են:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հայր ու որդի Արտաշատի Ոստիկանություն հայտնել են նաև, որ իրենք մարմնական վնասվածքներ են ստացել: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և հետաքննչական բաժանմունքի ծառայողները՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչներ, 52-ամյա Արթուր Ամիրխանյանի և նույն հասցեի բնակիչ, 23-ամյա Գագիկ Ամիրխանյանի միջև, որի ժամանակ եկուստեք հնչել են վիրավորանքներ և տեղի է ունեցել քաշքշուկ:
Կարճ ժամանակ անց Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Ամիրխանյանը Ոստիկանություն է ներկայացրել Hyundai ավտոմեքենան, որը տեղափոխվել է Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Արդեն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 00:50-ի սահմաններում «ճակատային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ Էրեբունու հիվանդանոց է բուժօգնության դիմել Գ. Ամիրխանյանը, ով հիվանդանոց մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ավագ հետաքննիչ Արամայիս Վահանյանին՝ ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հայտնել է, որ վնասվածքը ստացել է նշված վիճաբանության ժամանակ Իշխան Շաբաբյանի կողմից՝ քարով հարվածելու հետևանքով:
Մանրամասները՝ shamshyan.com-ում