Բոլորիս համար ծանր ժամանակաշրջան է. Էդգար Մալաքյան
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Լեհաստանի հավաքկանից կրած 1:6 հաշվով պարտությունը:
«Ասելու բան չկա, ինքներդ տեսաք վատ խաղացինք: Հանդերձարանում ամեն ինչ նորմալ է: Ուղղակի խնդրանք ունեմ՝ ըմբռնումով մոտեցեք, բոլորիս համար ծանր ժամանակաշրջան է:
Թե՛ ձեզ (լրագրողներին), թե՛ երկրպագուներին խնդրում եմ՝ ըմբռնումով մոտենալ մեկնաբանություններ անելիս: Մեր համար հիմա շատ դժվար է: Ազգովի իրար կողին լինենք: Եթե իրար հետ լինենք ավելի հեշտ կլինի այս իրավիճակից դուրս գալը»,- նշեց նա: