00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կարեն Կարապետյանը կեղծել է ԱՄՆ դեսսպանի խոսքերը. դիվանագիտական սկանդալԿոչ եմ անում ՀՀԿ երիտասարդ պատգամավորներին ինքնամաքրվել և միանալ ժողովրդական շարժմանը. Արման Վարդանյան (տեսանյութ)Կարեն Կարապետյանի գլխավոր անելիքն իշխանության խաղաղ փոխանցման շուրջ բանակցելն է․ Էմիլ Օրդուխանյան ՀՅԴ-ը դուրս է գալիս իշխանական կոալիցիայից «Լուվերպուլ»-ը՝ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրԱպօրինի անտառահատումների գործով պետությանը պատճառվել է ավելի քան 244 մլն ՀՀ դրամի վնաս BMW-ն Պեկինում ներկայացրել է առաջին էլեկտրական քրոսովերը«Մերսեդես»-ը բախվել է վերամբարձ կռունկին, վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր էԲասկետբոլի Հայաստանի առաջնությունները հետաձգվել են Կարեն Կարապետյանն ընդունել է Ռիչարդ Միլսին

IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը

 

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը։

Ինչպես տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, Րաֆֆի Պաղճեանն ավելի քան 35 տարի աշխատել է էներգետիկ ոլորտի համաշխարհային առաջատար Shell ընկերությունում՝ զբաղեցնելով ղեկավար տարբեր պաշտոններ։ Մինչ Shell ընկերությունից հեռանալը, նա զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։

«Վերջին մի քանի տարիները IDeA հիմնադրամի համար եղել են կայացման տարիներ։ Մենք հուսով ենք, որ Րաֆֆի Պաղճեանի փորձն ու գիտելիքները թույլ կտան, որպեսզի հիմնադրամը Հայաստանում սոցիալական ձեռներեցության մշակույթի զարգացման նոր փուլ մտնի», - ասել են IDeA  հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը:

«Ուրախ եմ միանալ IDeA հիմնադրամին: Ինձ համար մեծ հաճույք է ծառայել հայրենիքիս՝  Հայաստան բերելով Shell ընկերության հետ իմ աշխատանքի 35 տարվա փորձը»,- ասել է Րաֆֆի Պաղճեանը:

Էդգար Մանուկյանը, ով IDeA  հիմնադրամը ղեկավարում էր 2015թ. հուլիսից, որոշել է զբաղվել սեփական նախաձեռնությունների իրականացմամբ։  

«Մենք շնորհակալ ենք Էդգար Մանուկյանին՝ IDeA հիմնադրամում աշխատանքի և UWC Դիլիջան դպրոցի կառուցման գործում ունեցած մեծ ներդրման համար, ու հաջողություն ենք մաղթում նրա ձեռնարկումներում»,- նշել են Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը: 

Րաֆֆի Պաղճեանի կենսագրությունը

Րաֆֆին 35 տարվա աշխատանքային փորձ ունի Shell ընկերությունում՝ զբաղեցնելով ղեկավար տարբեր պաշտոններ։

Նա ծնվել է 1956 թ. Բեյրութում։ 1981թ. ավարտել է Ֆրանսիայի Ecole Nationale Supérieure de Chimie de Lille ինստիտուտը՝ քիմիական ինժեների որակավորմամբ:

Կարիերան սկսելով Shell-ի Հաագայի գրասենյակում՝ Րաֆֆին 1984թ. տեղափոխվում է Յոկոհամա, որտեղ North West Shelf  նախագծում աշխատում է որպես նախագծող ինժեներ: 1987թ. Րաֆֆին տեղափոխվում է Shell-ի կոմերցիոն բաժին՝ բիզնես վերլուծաբան աշխատելով Լոնդոնում՝ Shell International Gas ընկերությունում:

1989թ. Րաֆֆին տեղափոխվում է Տոկիո՝ ղեկավարելու Բրունեյի նավթագազային նախագիծը:  

1992թ. Րաֆֆին տեղափոխվում է Մուսքաթ՝ ստանձնելու Օմանում Shell-ի  կորպորատիվ գործերի կառավարչի պաշտոնը:

Այնուհետև Րաֆֆին տեղափոխվում է Լոնդոն՝ հետևելու ընկերության գործունեությանը Լատինական Ամերիկայում ու դառնալով Վենեսուելայում Mariscal Sucre նախագծի ղեկավարը:

2004թ. Րաֆֆին հաստատվում է Դուբայում՝ աշխատելով որպես Միջին Արևելքում Shell-ի տեխնիկական թևի՝ Shell Global Solutions International-ի գլխավոր տնօրեն:

2007թ. Րաֆֆին տեղափոխվում է Դոհա՝ որպես տեխնիկական ծառայությունների և  բիզնես հարաբերությունների գծով փոխնախագահ, ինչպես նաև նշանակվում է Կատարի Shell-ի գործադիր տնօրեն: Րաֆֆին ղեկավարել է  Shell-ի տեխնիկական աջակցության ծառայությունը՝ վերահսկելով Qatar Shell Research & Technology Centre-ի գործունեությունն ու Կատարի Shell-ի համար իրականացնելով կառավարության և բիզնես շրջանակների հետ հաղորդակցության ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր:

2012թ. Րաֆֆին դառնում է Աբու Դաբիում Shell-ի գործառնական տնօրենը, իսկ 2016թ. մայիսին՝ նշանակվում Միացյալ Թագավորության Shell-ի գործադիր տնօրեն։  

2017թ. փետրվարին Րաֆֆին նշանակվում է N2Growth խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն:

Րաֆֆին Պաղճեանն ամուսնացած է, ունի երկու որդի:

դիտվել է 679 անգամ
Լրահոս
25 Ապր
Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմության միասնական հանրահավաքը. ուղիղ միացումԿարեն Կարապետյանը կեղծել է ԱՄՆ դեսսպանի խոսքերը. դիվանագիտական սկանդալԿոչ եմ անում ՀՀԿ երիտասարդ պատգամավորներին ինքնամաքրվել և միանալ ժողովրդական շարժմանը. Արման Վարդանյան (տեսանյութ)Իրենց դիմումների համաձայն՝ Էմիլ Տարասյանն ու Արման Խաչատրյանն ազատվել են փոխնախարարների պաշտոններից Կարեն Կարապետյանը և Պյոտր Սվիտալսկին կարևորել են ներքաղաքական իրավիճակի կարգավորումը երկխոսության միջոցով Հեղափոխությունը նոր ծավալներ է ստանում. պահանջվում է Տարոն Մարգարյանի հրաժարականըԲռնցքամարտիկները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունումԿարեն Կարապետյանի գլխավոր անելիքն իշխանության խաղաղ փոխանցման շուրջ բանակցելն է․ Էմիլ Օրդուխանյան ՀՅԴ-ը դուրս է գալիս իշխանական կոալիցիայից Ունենք մի պայման՝ ՀՀԿ-ի անվերապահ կապիտուլացիան ժողովրդի առաջ․Նիկոլ Փաշինյան «Լուվերպուլ»-ը՝ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրՄիլսը հանդիպել է Փաշինյանի հետ, որից հետո ուղևորվել է ԿառավարությունԱյն, ինչ կատարվեց Հայաստանում, ֆանտաստիկ էր. Վազգեն Մանուկյան Արմինկան զրկվել է աշխատանքից և արտագաղթել Ապօրինի անտառահատումների գործով պետությանը պատճառվել է ավելի քան 244 մլն ՀՀ դրամի վնաս «Իմ հրաժարականի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը». Կարեն Կարապետյան BMW-ն Պեկինում ներկայացրել է առաջին էլեկտրական քրոսովերը«Մերսեդես»-ը բախվել է վերամբարձ կռունկին, վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր էԲասկետբոլի Հայաստանի առաջնությունները հետաձգվել են Կարեն Կարապետյանն ընդունել է Ռիչարդ Միլսին Իշխանությունը չհանձնելը կդիտվի իշխանության բռնազավթում․ Հայկ ՍուքիասյանԲալանսը փլուզվում է. ընկած իշխանության առեղծվածը «Կենտրոն» ՀԸ «Երևի» հեռուստասերիալի ստեղծագործական խումբը դադարեցրել է նկարահանումները և դուրս եկել փողոց (լուսանկարներ)«Ռեալ»-ը նախապատրաստվում է «Բավարիա»-ի դեմ խաղին (լուսանկարներ, տեսանյութ)Կինոն համարեք ավարտված. Արարատ ՄիրզոյանՄիանում եմ իմ ժողովրդին. ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանը ևս միացավ պայքարին«Բավարիա»-«Ռեալ». բուքմեյքերական կանխատեսումներ«Ես չեմ կարող մահակներով դուրս գալ իմ ժողովրդի դեմ». պայքարին ոստիկան միացավ (լուսանկարներ)Արթուր Աբրահամը նախապատրաստվում է առաջիկա մենամարտին Էսքան վախտ ես մի հատ թերթի բուդկա ունե՞մ դրսում. Սամվել Ալեքսանյան Ընդդիմադիր Աբո պապը (տեսանյութ)Լրագրողների նկատմամբ 16 ֆիզիկական բռնության դեպք է արձանագրվելՌԱԿ-ը հայտարարություն է տարածել Բերման են ենթարկում լուսանկարչի Բարեկամություն մետրոյի գետնանցումի առևտրականները գործադուլ են անում (տեսանյութ)Նվեր Հովհաննիսյանը դարձավ սադրանքի զոհ. Մանվել Գրիգորյան Կապանցիները մերժում են ՀՀԿ-ին (լուսանկարներ)Երևանի գրեթե բոլոր ճանապարհները փակ են. երթի մասնակացիները շարժվում են քաղաքի տարբեր ուղղություններով (լուսանկարներ)«ժիլետներով երթ» դեպի Հանրապետության հրապարակՀայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ«Սևան ազգային պարկ»-ում պաշտոնեական կեղծիքի փաստերի առթիվ հարուցվել է քրգործՄիգուցե ես փոշմանել եմ, այո՛. Դավիթ Մանուկյանը՝ Սերժ Սարգսյանին կողմ քվեարկելու մասին Եղբայր հայեր, օլիգարխները կփորձեն խլել ձեր հաղթանակը. ՍաակաշվիլիՈստիկանության ծառայողների անձնական էջերից վերցնելով նրանց լուսանկարները` ապատեղեկատվություն են տարածում Դաշնակցական պատգամավորը միանում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժմանըԳործընթացներն անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել իրավական դաշտ. ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդ «Սերժի՜կ, լա մի շշացրա...». Դսեղի մի խումբ բնակիչներ փակել են միջպետական ճանապարհըԱրծրուն Հովհաննիսյանը բացատրում է, թե ինչու է ուղղաթիռ օգտագործվել Նիկոլ Փաշինյանը համարվում է ՀՀ վարչապետ. Հովհաննես Ազոյան Միշտ պատրաստ ենք բանակցությունների. Վահրամ Բաղդասարյան
Ամենադիտված