Շախմատի Եվրոպայի պատանիների Գրան Պրիիում կայացան 3-րդ տուրի պարտիաները
SportՇախմատի Եվրոպայի պատանիների Գրան Պրիում կայացան 3-րդ տուրի պարտիաները:
Կայացած 3-րդ տուրի 6 պարտիաներից 5-ն ունեցան հաղթական ավարտ: Մրցաշարի առաջատարներից՝ Կիրիլ Շևչենկոն տոնեց 3-րդ անընդմեջ հաղթանակը, իսկ մյուս առաջատար Մամիկոն Ղարիբյանը պարտվեց Շանթ Սարգսյանից: Տուրում հաղթանակներ տոնեցին նաև Արամ Հակոբյանը, Արսենի Նեստերովը և Սերգեյ Լոբանովը: Միակ ոչ-ոքին գրանցվեց Կիրիլ Շուբին-Վյաչեսլավ Զարուբիցկի պարտիայում:
3-րդ տուրից հետո աղյուսակն սկսեց միանձնյա գլխավորել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն: Հայաստանի ներկայացուցիչներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանն իրենց ակտիվում ունեն 2.5-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: