Ֆիլ Նևիլի տղան՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում
Sport«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Նևիլի տղան՝ Հարվին, հայտնվել է մանկունիացիների ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է Superdeporte-ը:
«Վալենսիա»-ի 14-ամյա ֆուտբոլիստին հետևում են մանչեսթերյան թիմի ներկայացուցիչները:
Նևիլը Իսպանիա է տեղափոխվել հոր հետ, ով «Վալենսիա»-ում աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական:
Նշվում է, որ 14-ամյա ֆուտբոլիստը խաղաոճով նման է Դևիդ Բեքհեմին: