Տապասիայի մասնակցությամբ, Վարդան Սարգսյանի՝ երկար սպասված տեսահոլովակն արդեն պատրաստ է (տեսանյութ)


Վարդան Սարգսյանն, ով այժմ ունի իր հեղինակային՝ «Տնից հեռու» հաղորդումը, հիմնականում զբաղվում է երկրից երկիր ճանապարհորդելով և հեռուստադիտողին հետաքրքիր, չլուսաբանած պատմություններ ներկայացնելով, բայց վերջերս BlogNews.am-ի հետ զրույցում նշեց, որ տաս տարի դադարից հետո նոր երգ է ներկայացնում, որը կոչվում է «Աղջիկները շատ տարբեր են»:
Երգի հեղինակներն Ավետ Բարսեղյանը և «Դուետրո» ստուդիոյի Էդգար Ալեքսանյանն են: Վարդանի տեսահոլովակի գլխավոր հերոսուհին «Մերժվածը» սերիալի գլխավոր դերակատար Տապասիան է:
Ի դեպ՝ Վարդանը նշեց, որ կոնկրետ այս տեսահոլովակը կունենա շարունակություն. «Սյուժեն կարծես կիսատ է մնում հենց այն պահին, երբ տեսնում եմ Ռաշամիին (Տապասիային)»,-եզրափակեց Վարդանը: