Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում
Чрезвычайный случайshamshyan.com-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Honda մակնիշի 75 AN 575 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջված վիճակում հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով Արագածոտնի Մռավյան գյուղի բնակիչ, 76-ամյա Մայիս Հակոբյանը և Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Նորայր Անտոնյանը տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ Մ. Հակոբյանը մահացել է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: