Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ Անանյան Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն 

Որևէ խոչընդոտ չկար նրան մանկապարտեզի տնօրենի պաշտոնում վերանշանակելու համար. Ալավերդու քաղաքապետ

Հասարակություն

2017թ.-ի փետրվարի 14-ին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնի էր դարձել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզից 4-ամյա երեխա էր փախել, հայտնվել Դեբեդ գետում և խեղդամահ եղել: Փոքրիկի մահից հետո մանկապարտեզի դաստիարակն ու մանկապարտեզի տնօրենը՝ Ռոզա Ավետյանն, ազատվեցին աշխատանքից:

Դժբախտ  դեպքից հետո մանկապարտեզի գործունեությունը դադարեցվեց, իսկ Ալավերդու քաղաքապետարանից էլ տեղեկացրին, որ մանկապարտեզը չի գործի այնքան ժամանակ, մինչև նոր տնօրեն ու դաստիարակ նշանակվեն

Սակայն հոկտեմբերի 5-ին, Ալավերդու քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամների միաձայն կողմ որոշումով՝ այս մանկապարտեզի տնօրենի պաշտոնում վերանշանակվեց նախկին տնօրենը՝ Ռոզա Ավետյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ալավերդու համայնքապետ Կարեն Փարեմուզյանը նշեց՝ Ռոզա Ավետյանի վերանշանակման հարցում որևէ խնդիր չի տեսնում.

«Դժբախտություն է եղել, բոլորի հետ էլ կարող  է պատահել: Այդ մասով քրեական գործը հարուցվել, ավարտվել է: Այնպես որ, որևէ խոչընդոտ չկար նրան մանկապարտեզի տնօրենի պաշտոնում վերանշանակելու համար»

Դիտարկմանը՝ Ալավերդիում դժգոհություն չկա՞ Ռոզա Ավետյանի՝ մանկապարտեզի տնօրենի պաշտոնում վերանշանակվելու վերաբերյալ, համայնքապետը պատասխանեց. «Չկա՛ որևէ դժգոհություն, չկա՛ ատելության մթնոլորտ: Ալավերդիում բոլորը հաշտ և համերաշխ են: Քրեական գործը կա, վերջնական վճիռը կա, այնպես որ՝ այդ հարցում որևէ խնդիր չկա և ոչ ոք ապահովագրված չէ դժբախտությունից»,- խոսքը եզրափակեց Փարեմուզյանը:

Հիշեցնենք, որ այս դեպքով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և մեղադրանք էր  առաջադրվել մանկապարտեզի դաստիարակչուհուն: Նախնական տվյալներով՝ դաստիարակչուհին, հաստատությունում իրեն վստահված երեխայի կյանքի անվտանգության ապահովման համար կրելով անձնական պատասխանատվություն, ցուցաբերել է անգործություն և անփութություն, անուշադրության է մատնել իր հոգածությանը հանձնված մանկահասակ երեխային, ինչի արդյունքում վերջինս դուրս է եկել նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքից։ Նույն օրը նրա դին հայտնաբերվել է նշված հաստատությանը կից հոսող Դեբեդ գետի ափին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում` ոտքերով դեպի ափամերձ հատվածը:

Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ չկան, նրա նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ նա ընդունել է առաջադրված մեղադրանքը, տվել խոստովանական ցուցմունքներ, զղջացել կատարած հանցանքի համար և միջնորդել կիրառել դատաքննության արագացված կարգ, տուժողը նրանից բողոք, պահանջ չի ներկայացրել:

Դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է՝ առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու, և նպատակահարմար է գտել նրա նկատմամբ կիրառել ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԱրման Թաթոյանը ներկայացրեց հիմնավորումներ, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմովԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Ամենադիտված