Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 

Շարմազանովի արձագանքն Ալիևի հայտարարությանը

Քաղաքական

Ամբողջ աշխարհին և միջազգային հանրությանը հայտնի է, թե ով է խափանել և շարունակում խափանել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հակադարձելով Ադրբեջանի նախագահ Իլհամ ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը փորձում է խափանել բանակցային գործընթացը: «Սա հայտնի է ոչ միայն խոսքերով, այլ փաստերով: Ապրիլյան քառօրյա ագրեսիան, որը սանձազերծել էր ալիևյան հանցագործ ռեժիմը ընդդեմ Արցախի ազատատենչ ժողովրդի, վառ ապացույցն է, որ Ադրբեջանը և իր ղեկավարը խափանում են, խոչընդոտում են, վիժեցնում են բանակցային գործընթացը: Որովհետև պատերազմական գործողությունները ոչ միայն վերսկսելը, այլ անգամ դրա մասին ակնարկ անելը խոսում է մի բանի մասին, որ դա հակասում է հայտնի երեք սկզբունքներին: Եվ ապրիլյան քառօրյա պատերազմը, և ադրբեջանական զինուժի վայրագությունները, և Ադրբեջանի ղեկավարի ոչ ադեկվատ հայտարարությունները, թե Երևանը իրենց տարածքն է, խոսում են այն մասին, որ, եթե կա մի երկիր, որը իր գործողություններով դեմ է գնացել միջազգային հանրությանը, դա Ադրբեջանն է` իր ղեկավարով հանդերձ»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Ադրբեջանի կառավարության նիստի ընթացքում իր ելույթում Իլհամ Ալիևը մի նախադասության մեջ ինքը իրեն հակասել է: «Խոսելով տարածքային ամբողջականության սկզբունքի, դրա բացարձակ կիրառելիության մասին և այն մասին, որ թույլ չի տա երկրորդ հայկական պետության ձևավորում, ինքը հակասում է իր այն հայտարարությանը, թե հայկական կողմն է խափանել բանակցությունները: «Կա երեք սկզբունք և ինքնորոշման իրավունքն այդ երեք սկզբունքներից մեկն է: Երբ կողմերից մեկը խոսում է բացառապես սկզբունքներից մեկի մասին` բացարձակ արհամարհելով և մերժելով մեկ այլ սկզբունք, սա խոսում է նրա մասին, որ բանակցությունները վիժեցնողը հենց այդ կողմն է»,- պարզաբանեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Հակադարձելով Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե թույլ չի տալու հայկական երկրորդ պետության ձևավորում` Շարմազանովն ընդգծեց, որ Ալիևը չէ, որ պետք է անկախություն շնորհի Արցախի ժողովրդին: «Արցախի ժողովուրդը հանրաքվեով փաստացի անկախություն ստացել է: Արցախը փաստացի անկախ պետություն է, և անհնար է խնդրի լուծումն առանց ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման: Որքան շուտ ալիևը համակերպվի Արցախի անկախության հետ, որքան շուտ համակերպվի և ընդունի, որ ինքնորոշման իրավունքի ամբողջական իրավունքը սկզբունք է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Մինսկի խմբի համանախագահների համար առանցքային սկզբունքներից մեկն է, այնքան ավելի լավ կլինի բանակցային գործընթացի համար: Որքան Ադրբեջանը մերժի սա, այնքան մենք կգնանք բանակցությունների տորպեդահարման և վիժեցման»,- եզրափակեց Շարմազանովը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29
Ամենադիտված