5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի 

Հարկայինի նախկին պաշտոնյայի ընտանեկան ապօրինությունները

Հասարակություն

ԼՈՒՐԵՐ.com-ը, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, այն է՝ լինել հետևողական, անաչառ և օբյեկտիվ՝ ցանկացած թեմա լուսաբանելիս, շարունակում է ներկայացնել ՀՀ ԿԱ ՊԵԿ Կապանի տարածքային հարկային տեսչության սպասարկման բաժնի նախկին պետ Նարինե Աբրահամյանի վերաբերյալ պատմության ուշագրավ մանրամասները:

Նշենք՝ ՊԵԿ նախագահին Աբրահամյանից հիմնավոր դժգոհություններ և բողոքներ էին ներկայացրել Կապանի ՏՀՏ մի խումբ աշխատակիցներ, ինչը հետագայում ՊԵԿ ղեկավարության կողմից հաստատվեց, ու Հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ՊԵԿ նախագահի հրամանով, սույն պաշտոնյան 2017թ. հունիսի 13-ին հեռացվեց հարկային ծառայությունից:

Փաստենք՝ ՊԵԿ նախագահը հավատարիմ է իր և իր թիմի որդեգրած սկզբունքներին:

Վերադառնանք մեր «հերոսին»:

Իհարկե, մեր թանկագին ժամանակից չէինք կորցնի և կրկին անդրադառնա Նարինե Աբրահամյանին, եթե այս անգամ էլ Մեղրիի բնակիչներից ահազանգեր չստանայինք նրա ընտանիքի անդամների հետ կապված մի քանի անօրինականությունների մասին:

Եվ այսպես: Սկսենք նրանից, որ Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի 28/9 հասցեում գտնվող շինությունը, որը սեփականության իրավունքով պատկանում է Նարինե Աբրահամյանի ամուսնուն՝ Ստյոպա Մաթևոսյանին, ըստ մեր տեղեկությունների՝ 2008թ. սեփականության իրավունքի պետական գրանցում է ստացել առանց ոչ ամբողջական և օրինական իրավահաստատող փաստաթղթերի: Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն առանց համապատասխան իրավահաստատող փաստաթղթերի՝ անշարժ գույքի պետական կադաստրի համապատասխան աշխատակցի կամ աշխատակիցների կողմից թույլ տրված անօրինական քայլ է, որը ենթակա է ուսումնասիրման և ճիշտ գնահատման: Անօրինական գործողություններով չի պահպանվել այդ գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը, որը հանգեցնում է գործարքի անվավերության, և մեր կարծիքով՝ Մեղրի համայնքը ղեկավարը պետք է դիմի համապատասխան ատյան՝ այդ գործարքը առ ոչինչ համարելու պահանջով:

Առավել ուշագրավ է այն փաստը, որ անօրինական գրանցված շինության հետ կապված՝ առկա են հետագա ապօրինի կառուցապատումներ: Այդ մասին ահազանգ ստանալուց հետո, առավել մանրամասն տեղեկություն ստանալու նպատակով, դիմեցինք Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժնի կողմից կատարվել է ուսումնասիրություն, ինչի արդյունքում պարզվել է, որ Ստյոպա Մաթևոսյանին պատկանող 0,003 հա հողամասի վրա կառուցված երկհարկանի շինության փաստացի չափերը չեն համապատասխանում սեփականության իրավունքի գրանցման վկայականում նշված չափերին: Սեփականության իրավունքի գրանցման վկայականում գրանցվել է մեկ հարկանի շինություն՝ 24,4 քմ ներքին մակերեսով, իսկ համաձայն չափագրման արդյունքների՝ նշված շինության երկրորդ հարկը և առաջին հարկի ետնամասը կառուցվել է ինքնակամ՝ առանց համապատասխան թույլտվության:

Վերոնշյալ ինքնակամ կառույցի համար, նախկինում՝ 2013 թվականի դեկտեմբերի 9-ին, Մեղրի համայնքի նախկին ղեկավարի կողմից ընդունվել է որոշում՝ Ստյոպա Մաթևոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին: Ի դեպ՝ ըստ մեր տեղեկությունների՝ այդ գումարը մինչ այժմ ամբողջական վճարված չէ:

Քաղաքապետարանից մեզ տրված պատասխանում նաև նշված էր, որ տեղում կատարվում է լրացուցիչ ուսումնասիրություն վերոհիշյալ ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով օրինական ճանաչելու, կամ քանդելու և հողամասի նախկին վիճակը վերականգնելու նպատակով: Պատասխան գրությունից և գրությանը կից քաղվածքից (2013 թվականի դեկտեմբերի 9-ին Մեղրի համայնքի նախկին ղեկավարի որոշման. խմբ) ակնհայտ է այն փաստը, որ Ստյոպա Մաթևոսյանը ինքնակամ շինությունը ոչ օրինակացրել է, ոչ էլ քանդել, այսինքն` շարունակել է կատարել այդ արարքը, ավելին՝ ապօրինի կառուցել է նաև երկրորդ հարկը:

Համաձայն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի՝ առաջին անգամ արարքը կատարելու համար տուգանվելուց հետո այն կատարել շարունակելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 2500-ապատիկի չափով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելը, ինչպես նաև հողամասերն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չկիրառելը ՀՀ քրեական օրենսգրքի 315.2 հոդվածի համաձայն առաջացնում է քրեական պատասխանատվություն, համոզված ենք, որ Մեղրի համայնքի ղեկավարը ողջամիտ ժամկետում Ստյոպա Մաթևոսյանի վերոնշյալ արարքի շարունակումը կկասեցնի և նրա նկատմամբ կկիրառի վարչական պատասխանատվություն:

Անցնենք պատմության հաջորդ մասին: Մինչ կներկայացնենք պատմությունը, նշենք ցավալի մի փաստ. ազգի հերոսների, կյանքի գնով «պոստ» պահող տղաների կողքին կան Նարինե Աբրահամյանի որդու՝ Արտուշ Մաթևոսյանի նման երիտասարդներ, ովքեր ամեն կերպ խուսափել ու շարունակում են խուսափել զինվորական ծառայությունից, չհասկանալով, որ ազգին ծառայելը, ազգի սահմանները երկու տարի անառիկ պահելը ցանկացած տղայի սրբազան պարտքն է, հպարտություն է: Ըստ մեղրեցիներից ստացված հավաստի տեղեկությունների՝ Արտուշ Մաթևոսյանն ազատվել է ժամկետային զինվորական ծառայությունից՝ ինչ-որ շինծու հիվանդության պատճառով: Պարզելու համար, թե ինչ հիմքով է երիտասարդն ազատվել ծառայությունից, գրավոր հարցում ուղարկեցինք Պաշտպանության նախարարություն: Նախարար Վիգեն Սարգսյանին հասցեագրված հարցման պատասխանից տեղեկացանք, որ Արտուշ Ստյոպայի Մաթևոսյանը 14.05.2010թ. կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ, համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի 175 հրամանի 31-րդ հոդվածի «ա» կետի պահանջների՝ ճանաչվել է զինվորական ծառայությանը ոչ պիտանի՝ հանվելով զինվորական հաշվառումից: Իսկ այդ կետով սահմանված հիվանդությունը հետևյալն է՝ Երիկամների բորբոքային և դիստրոֆիկ հիվանդություններ՝ III-II աստիճանի քրոնիկական երիկամային անբավարարությամբ:

Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների գործողությունները ևս ենթակա են ուսումնասիրման և ճշգրտման: Արդյոք Արտուշ Մաթևոսյանը իրականում տառապո՞ւմ է այդ հիվանդությամբ: Արդյոք կենտրոնական բժշկական հանձնաժողովն այն ժամանակ  ճիշտ ախտորոշո՞ւմ է տվել, թե՞ այդ որոշման մեջ աշխատել են տարբեր գործոններ, հայտնի կդառնա միայն նոր բուժզննում կատարելուց հետո:

Վերջում հույս հայտնենք, որ իրավապահ մարմինները ձեռքները ծալած չեն նստի և այս հոդվածը կընդունեն որպես հաղորդում մի քանի հանցագործությունների մասին ու համապատասխան ընթացք կտան…

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը
Ամենադիտված