Հրդեհ Մոլդովական փողոցում. բնակիչներին տարհանել են
Чрезвычайный случайԵրևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 շենքում հոկտեմբերի 10-ին հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Նախնական տվյալների համաձայն`հրդեհը բռնկվել է հանրակացարանի 6-րդ մասնաշենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Փրկարարները տարհանել են շենքի 16 բնակչի, որոնցից 4-ին՝ ավտոսանդուղքի օգնությամբ: