Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան 

«Ժամանակ». Սերժ Սարգսյանի կանխարգելիչ գործողությունը Սոչի մեկնելուց առաջ

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը, որ այսօր մեկնում է Սոչի ԵՏՄ ու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու, նախօրեին բավականին կոշտ հայտարարությամբ է արձագանքել ղարաբաղյան կարգավորման բանակցությունը վերսկսելու մասին Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությանը: Սերժ Սարգսյանն արձագանքել է իհարկե իր խոսնակի միջոցով, բայց դրանից, իհարկե, արձագանքի անմիջական կոշտությունը չի նվազում, եւ գուցե հակառակը: Իսկ Ալիեւը ինչպես հայտնի է՝ ասել էր, որ Հայաստանի նախապայմանները մերժվել են, եւ բանակցությունները վերսկսվում են առանց դրա: Այլ կերպ ասած, Ալիեւը հայտարարել էր, որ Հայաստանը գալիս է բանակցելու Ադրբեջանի թելադրանքով: Եվ ահա Սերժ Սարգսյանը ոչ միայն հայտարարում է, որ Երեւանը հետքայլ չի կատարի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի օրակարգից, այլ Ալիեւին ուղղում է խայտառակությամբ բնորոշվող մի շարք արտահայտություններ, որոնք, ըստ էության, հարց են առաջացնում, թե այդքանից հետո ինչպե՞ս եւ ի՞նչ մթնոլորտում է տեղի ունենալու Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումը, որի նախաձեռնությանը հավանություն տալու մասին հայտարարել էին Մինսկի խմբի համանախագահները:

Սերժ Սարգսյանի արձագանքը ոչ միայն Սոչիում, այլ երեւի թե ընդհանրապես կասկածի տակ է դնում Սարգսյան-Ալիեւ հանդիպման հնարավորությունը: Ըստ այդմ էլ հարց է առաջանում, թե արդյոք դա կարող է բերել որոշակի նոր սրացումների եւ սադրանքների՝ սահմանին:

Ըստ այդմ, եթե հանդիպումը կասկածի տակ է հայտնվում, կամ կասկածի տակ է հայտնվում փոխըմբռնման որոշակի մթնոլորտը, առաջանում է հարց, թե դա ինչպես կանդրադառնա սահմանին: Սակայն մյուս կողմից կա մեկ այլ հանգամանք՝ որքանո՞վ է սահմանին լարվածության նվազումը պայմանավորված Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպման գործընթացով եւ համաձայնեցմամբ, եւ որքանով է լարվածությունը պայմանավորված պարզապես հայկական զինված ուժերի պատրաստվածության եւ ռազմատեխնիկական համալրման, դիրքային ապահովվածության, սարքավորումների շնորհիվ, որոնք էապես նվազեցրել են Ադրբեջանի սադրանքների հնարավորությունը:

Բանն այն է, որ գուցե այդ հանգամանքը կարող է Սերժ Սարգսյանին հնարավորություն ընձեռել առավել համարձակ լինել այսպես ասած քաղաքական ասպարեզում եւ Ալիեւի հայտարարություններին հակադարձել կոշտ պատասխանով, թույլ չտալով դիրքային առավելության հասնել նաեւ քարոզչական ասպարեզում:

Համենայնդեպս, կարծես թե առաջին անգամ է, որ Սարգսյանն այդ առումով կոշտ է արձագանքում Ադրբեջանի նախագահի հայտարարությանը եւ արձագանքում է այսպես ասած նախագահականի մակարդակում, ոչ թե արտաքին գործերի նախարարության եւ այն էլ փոխարտգործնախարարի, ինչպես լինում է սովորաբար:

Դա իհարկե մի կողմից կարող է նշանակել, որ Ալիեւը իր հայտարարությամբ բավական անհանգստացրել է հայկական կողմին, մյուս կողմից, իհարկե կարող է վկայել հայկական կողմի ինքնավստահության մասին: Այստեղ իհարկե հարցն այն է, ինչպես նկատել են արդեն որոշ փորձագետներ, թե արդյոք Սարգսյանի նման կոշտ արագ արձագանքը պայմանավորված էր նրանով, որ Ալիեւի հայտարարության մեջ արձանագրվել է Սոչիում որեւէ քայլի մտադրություն, եւ ըստ այդմ Սարգսյանը փորձել է ձեռնարկել այսպես ասած համարժեք կանխարգելիչ քայլեր, անելով այդպիսի հայտարարություն եւ տալով կոշտ պատասխան: Թե՞ Սոչին չունի նշանակություն, եւ Սարգսյանը պարզապես օպերատիվ կերպով արձագանքել է Ալիեւին:

Մյուս կողմից բացառված չէ եւ այն, որ Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը պայմանավորված է մեկ այլ հանգամանքով: Բանն այն է, որ Սարգսյան-Ալիեւ հնարավոր նոր հանդիպումից առաջ՝ Սոչիում, թե այլ տեղ, ռուսական մամուլում ու ադրբեջանական պաշտոնական որոշ շրջանակներում հրապարակումներ եւ հայտարարություններ եղան այն մասին, որ հանդիպմանը քննարկվելու է այսպես ասած «Լավրովյան պլանը»: Թե ինչ է ենթադրում այդ պլանը, հայտնի է վաղուց:

Միաժամանակ հնարավոր է ենթադրել, թե այդօրինակ հրապարակումները ինչպիսի արձագանք կարող են առաջացնել Հայաստանում, դառնալով մինչեւ անգամ ծայրահեղ ընկալումների պատճառ: Ի վերջո հետաքրքիր է հիշել, որ այդպիսի հրապարակումներ էին հաջորդել Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը նախորդ հունիսին, որոնց էլ հուլիսին հետեւեց ՊՊԾ գնդի գրավումը: Եվ հետաքրքիր է հիշել նաեւ այն, որ Սանկտ Պետերբուրգ Սերժ Սարգսյանի մեկնելուց ժամեր առաջ Երեւանում ձերբակալվեց Ժիրայր Սեֆիլյանը: Այժմ Սոչի մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը կոշտ արձագանքում է Ալիեւին, թերեւս նպատակ ունենալով նաեւ թույլ չտալ «Լավրովյան պլանի» շուրջ ռեզոնանս Հայաստանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ)
Ամենադիտված