Արյեն Ռոբենը ավարտեց կարիերան Հոլանդիայի հավաքականում
СпортՄյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարել է Հոլանդիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին: Նշենք, որ թիմը չնվաճեց Աշխարհի առաջնության ուղեգիր:
33-ամյա ֆուտբոլիստը ազգային հավաքականի կազմում մասնակցել է 96 խաղի, դարձել է 37 գոլի և 29 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հոլանդիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում Ռոբենը Դենիս Բերկամպի հետ կիսում է 4-րդ տեղը:
«Որոշումը հեշտությամբ չեմ կայացրել: Արդեն 33 տարեկան եմ և պետք է ամբողջությամբ կենտրոնանամ ակումբի վրա», – Ռոբենի խոսքը մեջբերում է Reuters-ը: