Քիմ Քարդաշյանը թափանցիկ զգեստով զբոսնել է լցակայանի տարածքում (լուսանկարներ)
Համաշխարհային ՄամուլՔիմ Քարդաշյանը սիրում է զարմացնել հանրությանը և ի ցույց դնել իր մարմնի մերկ հատվածները։ Քարդաշյանն այս անգամ գիշերային զբոսանքի դուրս գալիս չի մտահոգվել, որ լինի «ողջախոհ» զգեստով։
Քիմ Քարդաշյանը թափանցիկ զգեստով զբոսնել է լցակայանի տարածքում։ ԶԼՄ-ների պնդմամբ՝ 36-ամյա հեռուստաաստղը լցակայանի տարածքում հայտնվել է գիշերային ժամերին, որպեսզի իր համար գնի կոնֆետներ։
Քարդաշյանը եղել է մինչև ծնկները հասնող սև գույնի շրջազգեստով, կիսաթափանցիկ կոստյումով, որը հազիվ է փակել նրա կուրծքը, ինչպես նաև սև, երկար թիկնոցով։
Մի շարք անկյուններից լրագրողների արած կադրերից տպավորություն է ստեղծվում, որ Քարդաշյանը գոտկատեղից վերև ընդհանրապես մերկ է։ Սակայն դա չի շփոթեցրել ռեալիթի շոուի աստղին ու Քանյե Ուեսթի ընտրյալին։